четверг, 16 ноября 2017 г.

Գետը քաղաքում-նախագիծ

Առաջին անգամ եմ մասնակցում գետը քաղաքում նախագծին՝ իմ կենսաբանության և էկոլոգիայի ուսուցիչների հետ: Մեր ընտրած ուղղությունը Կարմիր բլուր և Վերին Չարբախ հատվածն էր:Գետը այդ հատվածում շատ աղտոտված էր, ոչ միայն տեսանելի , կենցաղային աղբով այլ նաև տարբեր վնասակար նյութերով, քանի որ այդ հատվածի ջրից վերցրած նմուշը հետազոտելիս մենք չգտանք ոչ մի մանր անողնաշարավորներ, որոնք հատուկ են մաքուր գետերին, ինչպես երեկվա իր բաց դասին ասեց հիդրոկենսաբան Սուսաննա Հակոբյանը, նա մեզ բացատրեց, որ այդ մանր կենդանիները ապրում են միայն մաքուր գետերում, իսկ կարմիր որդը՝բազմախոզանը, հանդիպում է շատ կեղտոտված հատվածներում, բնակավայրերին մոտ հոսող գետի ջուրը մանրադիտակով նայեյսելի հենց դրանց մանր ներկայացուցիչներին միայն մենք գտանք:Մենք փորձեցինք հարցազրույց վերցնել Չարբախի բնակիղներից, ոմանք միայն ձայնագրիչը տեսնելով խուսաձում էին խոսելուց, եղան ավելի ակտիվները, որոնք միացան մեզ և մաքրեցին փոքր հատվածներ:Բնակիչների տվյալները մեր դասավանդողները վերցրեցին հետագա համագործակցության նպատակով: