Հասարակագիտություն

Կառավարության լիազորությունները
Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։
Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։
Մարդու իրավունքների միջազգային օր
Արդեն բոլորիս հայտնի է, որ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու Իրավունքների Հռչակագիրը։ 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու Իրավունքների Միջազգային օր։Մարդու Իրավունքների Հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները։ Հռչակագրում ներկայացված են հոդվածներ, որոնք անխախտելի են և առանց ազգային, ռասսայական կամ կրոնական խտրականության վերաբերում են բոլոր մարդկանց։ Մենք բավականին մանրամասն ուսումնասիրեցինք այդ հոդվածները, և ծանոթանալով նաև մեր երկրի Սահմանադրության երկրորդ գլխում զետեղված հոդվածներին, որոնք նույնպես վերաբերվում են մարդու իրավունքներին, կատարեցինք համեմատական բնութագրումներ, քննարկումներ։ Պարզվեց, որ մեր Սահմանադրությամբ ընդունված հոդվածներից շատերն իրենց բնույթով ու բովանդակությամբ նման են ՄԱԿ-ի կողմից ընդունված հռչակագրի հոդվածներին։ Պարզվում է նաև, որ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը վավերացրել է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, և առաջավոր երկրների սահմանադրությունը համապատասխանեցված է Հռչակագրին։ Ահա, և պարզեցինք, թե որտեղից է գալիս մեր Սահմանադրության համապատասխան հոդվածների նմանությունը։ Ինչևիցե, ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս Մարդու Իրավունքների Միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում բոլորիս մարդուն արժանավայել կյանքի իրավունքի իրագործում։ Իսկ դրան հասնելու համար կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի առաքելությունը պիտի լինի՝ Օգնել մարդկանց, և իմանալ ու պաշտպանել մեր իրավունքները։

Կառավարություն և դատարան

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Դատարան
1. Պետական մարմին, որ վարում է քրեական դատավարությունը և լուծում քաղաքացիական վեճերը:
2. Դատական գործի քննությանն ու լուծմանը մասնակցող դատավորների կազմը:
3. Այն շենքը, որտեղ տեղավորված է դատական մարմինը:
4. (հնացած) Դատաստան:
Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթաց
Կողմերի միջև բանակցությունները կազմակերպվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների անմիջական նախաձեռնությամբ։ Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված առաջին բանակցությունները 2001 թվականին ընթացել են նախ և առաջ Փարիզում և ապա՝ Ֆլորիդայում։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը մոտ էին խնդրի հանգուցալուծմանը, ադրբեջանական իշխանությունները` ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ իր որդու՝ Իլհամ Ալիևի (2003 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո) պաշտոնավարման տարիներին, հստակորեն հերքում են Փարիզում և Ֆլորիդայում կայացված ցանկացած համաձայնություն։ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև հետագա բանակցությունները տեղի են ունեցել 2004 թվականի սեպտեմբերին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այս անգամ ադրբեջանական կողմի ներկայացված առաջարկներից մեկը Արցախում և Ադրբեջանում հանրաքվեի անցկացումն էր՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ։ 2006 թվականի փետրվարի 10-ին և 11-ին Ռամբույե ավանում տեղի են ունենում բանակցություններ, որոնք որևէ համաձայնության չեն հանգեցնում։ Սակայն այդ ընթացքում քննարկվում են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են օրինակ Քարվաճառից հայկական զորքերի դուրս գալու հարցը։
Մարդու իրավունքների պատմություն
Սկզբում մարդիկ իրավունքներ ունեին միայն այն պատճառով, որ ինչ-որ խմբի, օրինակ՝ ընտանիքի, ցեղի, տոհմի մի մասն էին։ Հետո՝ մ.թ.ա. 539 թ., Կյուրոս Մեծը, գրավելով Բաբելոնը, կատարեց մի աննախաեպ քայլ՝ նա ազատեց բոլոր ստրուկներին։ Ավելին, նա հայտարարեց, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն իրենց կրոնը։ Կյուրոսի գլանը (կավե աղյուսը, որտեղ գրվում էին նրա հայտարարությունները) համարվում է պատմության մեջ մարդու իրավունքների առաջին հռչակագիրը։ Մարդու իրավունքների գաղափարը արագ տարածվեց Հնդկաստանում, Հունաստանում և, ի վերջո, Հռոմում: Ահա կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակից ի վեր. 1215 թ.՝ Ազատությունների մեծ խարտիա – մարդկանց շնորհեց նոր իրավունքներ և թագավորին ստիպեց ենթարկվել օրենքին։ 1628 թ.՝ Իրավունքի մասին խնդրագիրը – ամրապնդեց մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ 1776 թ.՝ Ամերիկայի միացյալ նահանգների անկախության հռչակագիրը– հռչակեց «կյանքի, ազատության և երջանկության ձգտելու» հիմնարար իրավունքները։ 1789 թ.՝ Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիայում հայտարարեց, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ 1948 թ.՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը – առաջին փաստաթուղթը, որը պարունակում է աշխարհի բոլոր մարդկանց վերաբերող իրավունքներ։
ՀՀ կառավարություն
Ներկայումս ՀՀ-ն ունի 12 նախարարություն, որոնք են՝ Առողջապահության (նախարար` Արսեն Թորոսյան), Արդարադատության (նախարար` Արտակ Զեյնալյան), Կրթության և գիտության (նախարար` Արայիկ Հարությունյան), Պաշտպանության (նախարար` Դավիթ Տոնոյան), Բնապահպանության (նախարար` Էրիկ Գրիգորյան), Արտաքին գործերի (նախարար` Զոհրաբ Մնացականյան), Արտակարգ իրավիճակների (նախարար` Ֆելիքս Ցոլակյան), Աշխատանքի և սոցիալական հարցերի(նախարար` Զարուհի Բաթոյան), Տարածքային կառավարման և զարգացման (նախարար` Սուրեն Պապիկյան), Տնտեսական զարգացման և ներդրումների(նախարար` Տիգրան Խաչատրյան), Ֆինանսների (նախարար` Ատոմ Ջանջուղազյան), Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (նախարար` Հակոբ Արշակյան) նախարարությունները։
ՀՀ Կառավարությանը ենթակա մարմիններն են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն,Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն,Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է, փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողական ծարայությունը։

Իրավական խնդիր
Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:
Կարծում եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ օրենքները թույլ են տալիս աշխատողին ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալ աշխատանքի վայրից: Աշխատողի երեխաները 3 և 7 տարեկան են, իսկ այդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար աշխատողը կարող է ամեն օր մինչև 3 ժամ շուտ հեռանալ աշխատանքի վայրից: Ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալով, բացակայած ժամերի քանակը չի գերազանցի վերոնշյալ կետում սահմանված ժամերի քանակը։