Տիեզերագիտական ճամբար

 




Մեր ճամփորդությունն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մենք ճամփա ընկանք դեպի Վրաստան:Այնտեղ հանդիպեցինք մեր վրաց ընկերներին ու եղանք թիվ 98 դպրոցում: Նրանց հետ զբոսնեցինք Թիֆլիս քաղաքում, եղանք Թիֆլիսի ճոպանուղում ու նաև այցելեցինք Սբ. Երրորդություն Եկեղեցին:Մենք ճաշեցինք Թիֆլիսի McDonalds -ում, որը համարվում է աշխարհում ամենաթանկը, բայց իմ կարծիքով այն ամենաանհամն էր: Թիֆլիսը ինձ շատ դուր եկավ: Թիֆլիսից մենք մեր ճանապարհը շարունակեցինք դեպի Իզմիր:Ես երբեք չեմ մոռանա այն հինալի վեց օրերը, որոնք անցկացրեցի Տիեզերագիտական ճամբարում:Ժամանակը այնտեղ շատ արագ և զվարճալի էր անցնում:Մենք ֆիլմեր էինք դիտում, լողում էինք , մեր պատրաստած հրթիռները օդ էինք բաց թողնում:Ես շատ երեխաների հետ ծանոթացա ու շատ ընկերներ ձեռք բերեցի:Ինձ շատ դուր եկավ ճամբարը:Ինձ դուր չեկավ այն, որ մեզ թույլ չտվեցին, որ մենք հրաժեշտ տայինք մեր ընկերներին:Բացի ճամբարից՝ մենք նաև զբոսնեցինք Ստամբուլում:Ստամբուլում մենք նավ նստեցինք և գնացինք կղզի:Կղզում գնեցինք տարբեր հուշանվերներ, բայց այնտեղ կարճ ժամանակ անցկացրեցինք, նորից նավ նստեցինք և ետ գնացինք:Նավով ետ գալու ճանապարհին քամին այնքան ուժեղ էր,որ երկու անգամ գլխարկս թռցրեց ու բախտս բերեց, որ գլխարկս չընկավ ջուրը: Ես ամբողջ ճանապարհին ջրին էի նայում և մտածում, որ ջուրը միակ բանն է, որին կարելի է անվերջ նայել:Ինձ համար դա մի անմոռանալի ճամփորդություն էր ...