Քիմիա

Թունավոր նյութեր
Հողում
Հողի աղտոտման ձևեր
Հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում:

Հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին

Հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով`ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հողերի աղտոտվածության աստիճանների դասակարգում
ա) Խիստ աղտոտված հողերի, որոնցում աղտոտող քիմիական նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կամ մոտավոր թույլատրելի կոնցենտրացիան, քիմիական աղտոտվածությամբ պայմանավորված ունեն ցածր կենսաբանական ակտիվություն, ֆիզիկամեխանիկական, քիմիական և կենսաբանական բնութագրերի նշանակալի փոփոխություններ, ինչի հետևանքով քիմիական նյութերի պարունակությունը մշակաբույսերում գերազանցում է սահմանված նորմերը:

բ) Միջին աղտոտված հողերի, որոնցում նկատվում է քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում` առանց հողերի հատկությունների ակնհայտ փոփոխության:

գ) Քիչ աղտոտված հողերի, որոնցում քիմիական նյութերի պարունակությունը չի գերազանցում
սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն ֆոնային մակարդակից բարձր է:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:Ի՞նչ են ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:
Հիմքեր
Հիմքեր. բաղադրությունը, կիրառություներըՀիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:ՕրինակKOH՝ կալիումի հիդրոքսիդ NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներՀիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։ Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը: Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:ՈւշադրությունԱլկալիների լուծույթներում ևս հայտանյութերը փոխում են իրենց գույնը: Օրինակ` լակմուսը ձեռք է բերում կապույտ, մեթիլ նարնջագույնը՝ դեղին, իսկ ֆենոլֆտալեինը` մորու կարմիր գույն:
Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ: Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր: Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:Հիմքերի  բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ Me+n(OH)n− Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:Օքսիդներ և լուծելի հիմքեր՝ ալկալիներ. Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը Na2O`  նատրիումի օքսիդ                         NaOH` նատրիումի հիդրօքսիդ K2O՝  կալիումի օքսիդ                          KOH` կալիումի հիդրօքսիդ Li2O`  լիթիումի օքսիդ                          LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ Cs2O՝  ցեզիումի օքսիդ  CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ CaO՝ կալցիումի օքսիդ Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ SrO՝  ստրոնցիումի օքսիդ Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդBaO՝ բարիումի օքսիդBa(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ Ալկալիները տաքացնելիս չեն քայքայվումԱնլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը: Օրինակ՝   Mg(OH)2−→t°MgO+H2O2Al(OH)3−→t°Al2O3+3H2O:

Կիրառություն
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:ՕրինակKOH՝ կալիումի հիդրոքսիդ NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներՀիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում ենալկալիներ։ Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը: Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:Ալկալիների լուծույթներում ևս հայտանյութերը փոխում են իրենց գույնը: Օրինակ` լակմուսը ձեռք է բերում կապույտ, մեթիլ նարնջագույնը՝ դեղին, իսկ ֆենոլֆտալեինը` մորու կարմիր գույն:
Իսկ ինչպե՞ս ճանաչել հիմքերը. Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները. 1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ: Նկարներում պատկերված են նատրիումի և կալիումի հիդրօքսիդները: Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել: Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա): Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:  Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում: 2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2, ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:  Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:


10-րդ դասարան
Ամփոփիչ թեստ
Կրկնողություն
Հարցերը
1.Սեղան,գրիչ,տետր,մատանի
2.5
3.Շաքարավազ,քացախաթթու,գլյուկոզ․սպիրտ
4.միայնպինդ
5.9,65գ
6.NaOH,CO2,NH3,CuSO4
7.H2,NH3,H2O,CH4
8.Օքսիդ-Na2O,BaO,CO2,Al2O3.MgO,SO3
Թթու-HNO3,HCl,H2SO4,H3PO4
Հիմք-Ca(OH)2,Fe(OH)2,NaOH,Al(OH)3
Աղ-NaHCO3,AgNO3,K2SiO3,NaCl,CaCl2,CuSO4
9.P,O,C,Fe,N
10.պրոտոն,էլեկտրոն,նեյտրոն
11.ա)P
բ)Z=+15
գ)P(15p,16n)16e
դ)3-րդ պարբերություն, լրացված է K-ն և L-ը
ե)5-րդ խումբ, գլխավոր ենթախումբ
զ)K շերտ-2e
L շերտ-8e
M շերտ-5e
է)1s2 2s2 2p6 3s2 3p3
ը)ոչ մետաղակ
թ)Mg3P2,PH3,P2O5.P,P4,H3PO4,LiPO4,AlP
ժ)m0=31*1,66*10-24գ=51*10-24գ
Mr(P2O5)=2*P+5*O=142
12.ա3,բ2,գ6,դ4
13.ճիշտ-1,4
սխալ-2,3,5,6
14.ա2Դ,բ1Բ,գ4Ա,դ3Ե,ե5
15.ա1Ա,բ6Ա,գ4Ե,դ2Դ
16.ա-6


Ճամփորդություն դեպի Մարգարա
Ապրիլի 28-ին մենք Տիկին Վեներայի, 5-րդ դասարանցիների և այլ ուսուցիչների հետ գնացինք Մարգարա:Ճամփորդության նպատակն էր այնտեղից ջրի նմուշ վերցնել փորձերի համար և այնտեղի դպրոցի երեխաների համաի բլոգ ստեղծել ու սովորեցնել, թե ինչպես օգտվել նրանից:Ուրբաթ ժամը 10-ին մենք բոլորս ավտոբուսի մոտ հավաքվեցինք, իսկ քիչ ժամանակ անց շարժվեցինք:Թեև ճանապարհը երկար էր, բայց նա կարճ թվաց, որովհետև ամբողջ ճանապարհին մենք խոսում էինք ուրախանում և քննարկումներ կատարում:Մենք անցնում էինք《Սև ջուր》լճի կողքով և այնտեղ կանգնեցինք:Իհարկե այնտեղ շատ կեղտոտ էր բայց միևնույն է հաճելի օդ էր:Մենք այնտեղից էլ ջուր վերցրեցինք փորձերի համար և արդեն առանց կանգ առնելու հասանք Մարգարա:Այնտեղ մեզ ջերմ դիմավորեցին, որից հետո մենք վերցրեցինք այն ինչի համար եկել էինք:Հետո Տիկին Վեներան սկսեց այնտեղի սովորողների գիտելիքները ստուգել քիմիայից տարբեր հարցերով:Դրանից հետո մեզ տարան խոհանոց:Հաց ուտելուց հետո մենք գնացինք ինֆորմատիկայի դասարան երեխաներին բլոգներ բացելու և նյութ տեղադրել սովորեցնելու համար:Իսկ փոքրները գնացին ֆուտբոլ խաղալու:Դրանից հետո մենք մի փոքր պախկվոցի խաղացինք և լի տպավորություններով վերադարձանք Երևան:



9-րդ  դաս.    Ամփոփիչ  թեստ-3
Թեմաներ` «Հալոգեններ»,  «Թթվածին»,   «Ջրածին»-1-
Յուրաքանչյուրառաջադրանքը  0.5միավոր  է
1.    Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 
զանգվածային  բաժնի  նվազման.        
 1)ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4)ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2.  Սովորական պայմաններում  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր
1)  կալիումիֆտորիդ,  յոդջուր
2)  կերակրի  աղ, սոդակավիճ
3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին
4)  կարմիրֆոսֆոր,  օզոն, բրոմ 

3.Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
Բաղադրության մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,     
ազոտական  թթու,  մագնեզիումի օքսիդջրածնի  պերօքսիդ.
1)   ջրածին                       2)  թթվածին                        3)  քլոր                 4)  ածխածին

4.Պարբերականհամակարգի ո՞ր  խմբում  և  ո՞ր  ենթախմբում   են  գտնվում  հալոգենները.
1)  V և  երկրորդական                                           3)  lV  և  գլխավոր
2)  Vllև  գլխավոր                                                  4)  Vl  և  երկրորդական
5.Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.
ա)քլորաջրում քլորի մոտ 30%-ը  փոխազդում  է  ջրի հետ
բ) բրոմաջրում  և յոդաջրում հալոգենները հիմնականում մոլեկուլային ձևովեն
գ)  հալոգենների լուծելիությունը ջրում մեծանում  է Cl2 – Br2 – I2շարքում
1)   ա, գ                         2)  ա, բ, գ                       3) բ, գ                               4) ա,բ  
6.    Քանի՞ էլեկտրոն է  առկա  հիմնական  վիճակում  գտնվող  17  կարգաթվով  տարրի  ատոմի
վալենտային  շերտում.
1)  4                                                   2) 1,806 . 1024                      3)   7                                 4)  5
7.Երկրագնդի կեղևում թթվածնի և  սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար
են 0,48 և  0,28, համապատասխանաբար:
Եկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞ անգամ   է  մեծ  սիլիցիումի
ատոմների  թվից.  
   1)   2                         2) 2,5                       3) 3                                4) 4  
-2-  
8.Քա՞նի  զույգ  էլեկտրոն  է  պատկերվում   քլորի  մոլեկուլի  էլեկտրոնային  բանաձևում.    
     1)  7                     2)  14                     3)  10                             4)  2
9.Քանի՞ լրիվ  լրացված  էլեկտրոնային  թաղանթներ  ունեն  հետևյալ  տարրերից   
 յուրաքանչյուրը` O, Cl, Br, I:  Պատասխանում  թվերի  համապատասխան  շարքն  է.
1)  2,2, 3, 4                   2)  1,2, 3, 3                         3)  1,2,4,4                           4)  2,3,4,5
10.Ո՞րպնդումներն են ճիշտ աղաթթվի համար. 
ա)ջրային լուծույթում դիսոցված 
բ)դրա աղերը կոչվում են քլորիդներ
գ)  փոխազդում  է հիմքերի հետ
դ)լակմուսը ներկում  է  կապույտ
ե)ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատվում  է  ջրածին
զ)չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1)ա, բ, գ, դ                      2)  բ, գ, դ, ե                            3)   ա, բ, գ, ե           4)  գ, դ, ե, զ

11. Հետևյալ բանաձևերովո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.
1)  T217O                               2)   D216O                         3)   H216O                            4)  T218O
12.Որքա՞ն է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2մոլեկուլում.
1)  25                           2)   29,4                            3)  70,6                              4)  80
13.Լաբորատորիայում օզոն ստանալու նպատակով փականոթում գտնվող թթվածինը
ենթարկել  են  էլեկտրական պարպման,        
ինչպե՞ս  է  փոխվում  անոթում  գտնվող   գազի  զանգվածը.                                                       
1)  չի  փոխվել             2) մեծացել  է  1,5 անգամ 3) պակասել  է              4) մեծացել  է  աննշան

14.Օզոնը հայտնաբերում են  այն  անցկացնելով  կալիումի  յոդիդի  ջրային  լուծույթովըստ 
      հետևյալ  ռեակցիայի     2KI  +  2O3  + H2O  =  2O +  I2  +2KOH      Հավասարեցրեք  ռեակցիան,
      որքա՞ն  է  ռեակցիայի   հավասարման  գործակիցների  գումարային  թիվը.
1)   5                           2)  8                                     3)   3                                 4)  10

15.Քանի՞մոլեկուլ է պարունակվում ջրի մեկ լիտրում(ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023              2)  3,35 • 1024                    3)  3,34 • 1025                            4)  3,35 • 1023  
16. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք  կգոյանա  5,85 գ  NaCl-ի և    
ավելցուկով  վերցրած  արծաթի  նիտրատի  փոխազդեցությունից.
1)  14,35                        2)  287                              3)   36                          4)  574

-3-
17.Ջրածինը խառնելեն օդին  և  այրել: Ստացվել  է  9 գ  ջուր: Ի՞նչ  ծավալով (լ)  
       ջրածին  են  խառնել  օդին.   
     1)  6,72                      2)  11,2                             3)  22,4                          4)  5,66
18.ա)Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.
1)խիտ ծծմբական թթու և ցինկ
2).նոսր ազոտական թթու և պղինձ
3)խիտ աղաթթու և արծաթ    
4)նոսր ծծմբական թթու և ալյումին
բ)Գրել ռեակցիայի հավասարումը Zn+H2SO4 + H2
Հաջողություն




Նախագիծ քիմիայից
Թթվածին

Թթվածինը անհոտ, անհամ և անգույն գազ է: Թթվածինը պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր է, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ունի 8 պրոտոն, 8 էլեկտրոն և 8 նեյտրոն: Ունի երեք իզոտոպ, ամենատարածված իզոտոպը դա` Օ16 (99,75 %), հետո Օ17 (0,037 %) և վերջում Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Օքսիդացման աստիճանը կարող է լինել -2-ից +2: Թթվածնի երկվալենտ է: Թթվածինը ունի 2-ի հավասար վալենտականություն (8-6=2):

Ազատ ձևով անդիպում է երկու մոդիֆիկացիայում՝ O2 («սովորական» թթվածին) և O3 (օզոն): O2-գազ է առանց հոտի և գույնի: Նորմալ պայմաններում խտությունը կազմում է 1,42897 կգ/մ3: Հեղուկ թթվածնի (հողուկն ունի երկնագույն գույն) եռման աստիճանը հավասար է 182,9°C-ի: -218,7°C-ից -229,4°C-ի դեպքում առաջանում է պինդ թթվածին:Սենյակային ջերմաստիճանում գազանման թթվածինը քիմիապես բավականին պասիվ է: Բնության մեջ այն դանդաղ փոխակերպվում է նեխման հետևանքով: Շատ նյութերի հետ թթվածինը փոխազդում է առանց տաքացնելու, օրինակ ալկալիական մետաղների հետ (Li2O, CaO, Na2O2, BaO2, KO2, RbO2 և այլն), ժանգ է առաջացնում պողպատի վրա: Առանց տաքացնելու թթվածինը փոխազդում է սպիտակ ֆոսֆորի հետ, մի քանի ալգերիդների և այլ օրգանական նյութերի հետ: Տաքացման ժամանակ թթվածնի քիմիական ակտիվությունը կտրուկ աճում է: Բռնկման դեպքում այն փոխազդում է պայթյունի հետ, ջրածնի հետ, մեթանի հետ և ուրիշ գազերի հետ, մեծ քանակությամբ պարզ և բարդ նյութերի հետ: Հայտնի է, որ թթվածնի մթնոլորտի, կամ օդի տաքացման ժամանակ, շատ պարզ և բարդ նյութեր այրվում են, առաջացնելով օկսիդներ, օրինակ.
S+O2 = SO2; С + O2 = СО2
4Fe + 3O2 = 2Fe2O3; 2Cu + O2 = 2CuO
4NH3 + 3O2 = 2N2 + 6H2O; 2H2S + 3O2 = 2H2O + 2SO2
Ոչ մետաղներից թթվածինը ոչ մի պայմաններում անմիջապես չի կարող փոխազդել հալոգենների հետ, մետաղներից՝ ազնիվ մետաղների հետ (ոսկի, արծաթ, պլատին և այլն):
Թթվածինը բնության մեջ.
Թթվածինը երկրագնդի ամենատարածված տարրն է, կազմում է երկրակեղևի մոտ 47,4%-ը: Ծովային և մաքուր ջրերը պարունակում են մեծ քանակությամբ թթվածին (միացություններում)՝ մոտ 88%(քաշով), մթնոլորտում թթվածինը պարունակում է մոտ 20% (ծավալով): Ինքը թթվածինը մտնում է երկրակեղևի 1500-ից ավել միացությունների մեջ: