Պատմություն

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Կետերը․
1.Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
2.Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
3.Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
4.Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
5.Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
6.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
7.Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
8.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
9.Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
10.Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
11.Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։


Կիլիկայի հայոց թագավորության հռչակումը և անկումը
Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թ-ի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թ-ի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թ-ի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը:
Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում: Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը:1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին:
1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց։Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը: Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։
Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում:1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին։

Բագրատունիներ
Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020): Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:
Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:
Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:

Հայ-արաբական պայմանագիր
Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։
--Պայմանագրի կետերը--
  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Տիրան/Տիգրան Ա/
Տիգրան Ա, (մ.թ.ա. մոտ 181 – մ.թ.ա. 95), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է որդին՝ գերությունից ազատված Տիգրան Մեծը։

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրիդաշտում։
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Տիգրան Ա, (մ.թ.ա. մոտ 181 – մ.թ.ա. 95), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։
Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։
Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է որդին՝ գերությունից ազատված Տիգրան Մեծը։
 Խոսրով 3-րդ Կոտակ:Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:
 Ծոփքի վերակացու Արքեղայոսը, որը հայտնի էր բազմաթիվ անօրեն գործողություններով, նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը հանձնում են հողին Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց կաթողիկոս է դառնում նրա ավագ եղբայրը՝ Վրթանես Ա Պարթևը (333-341 թթ.):
Նա կտտանքների ենթարկվեց և նետվեց Խոր Վիրապի արքունի բանտ, որտեղ մնաց 15 տարի: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հայաստան եկան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց ընկերուհիները: Այս տարիների ընթացքում քրիստոնյաների նկատմամբ Հայոց թագավորի վերաբերմունքն աստիճանաբար մեղմացել էր: Սակայն, Դիոկղետիանոս կայսեր պահանջով Հայոց թագավորն ստիպված եղավ հալածել Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց դրան: Սակայն Հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում Գրիգոր Պարթևն ազատվեց Խոր Վիրապի բանտից, իսկ քրիստոնյաները դադարեցին հալածվել:


Տրդատ արքան արդեն մտմտում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում մատուռներ հիմնել, որոնց վրա VII դ. նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին:


--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հռոմի առաջին եռապետություն և Հուլիոս Կեսար

Հուլիոս կեսարը մտել է Հռոմի առաջին եռապետության մեջ, որը բաղկացած էր Պոմպեոսից և Կրասոսից: Նա ք.ա. 81-78 թթ. եղել է Փոքր ասիայում:63-ին ընտրվել է, որպես մեծ մոնտիֆեքս և պրետոր: 61-ին ստացել է Հեռավոր Իսպանիայի կառավարությունը:60 թ-ին վերադառնալով Հռոմ` ընտրվել է կոնսուլ, և այդ ժամանակ կազմել է առաջին եռապետությունը: Նա ժողովի միջոցով աղքատներին հողեր է տվել: Հուլիոս կեսարը նվաճել է ամբողջ Գալիան: Հուլիոս կեսարը հայտարարվել է հայրենիքի թշնամի, քանի որ մերժել է Սենատի հրամանը որում պահանջվում էր իր զորքը զրոյացնել: Հռոմում 49 թվին սկսվել է քաղաքացիական պատերազմ Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի միջև:Պոմպեոսի պարտությունը տեսնելով, որից հետո նրան սպանեցին Եգիպտոսում: Կեսարը ստացել է թագավորի տիտղոս և մշտապես ծիրանե թիկնոց կրելու իրվունք:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աթենքի երեք բարեփոխիչները

Աթենքի երեք բարեփոխիչներն էին Սուլոնը, Կլիսթենեսը և Պերիկլեսը: Պերիկլեսը Աթենքի զորավար էր և քաղաքական գործիչ:Պերիկլեսը իրար հետևից տաս տարի շարունակ ընրվել է որպես ղեկավար: Պերիկլեսի անձնական խորհրդականը եղել է Դամոնը, ով հավանաբար նաև եղել է Պերիկլեսի երգի ուսուցիչը:Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել էր չափազանց մեծ ազդեցություն`Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բազմակողմանի զարգացած մարդ էր։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ, Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամբ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից հիմնականում դուրս ռազմարշավների էր, Պերիկլեսը եռանդուն կերպով սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական կենտրոնը։ Քաղաքը հարստանում էր նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում, որտեղ կառուցվում էր Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Կլիսթենեսը գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և Սպարտացիների օգնությամբ տապալել այն։ Մ.թ.ա 509-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել`գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված խումբ, որը գլխավորել է զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աքեմերյան թագավորություն
Ք.ա. 1000 թ. Պարսկական ցեղերը մուտք գործեցին հարավային Իրան և հիմնեցին ցեղապետություններ:Անշանում գահակալվեց Կյուրոս 2-ը :2-ը պայքարում էր Մարաստանի հետ:Հաղթելով Մարաստանին,Կյուրոս 2-ը գրավեց նրանց Էքբաստան մայրաքաղաքը: Մարաստանը նվաճելուց հետո Կյուրոսը գրավեց գրեթե ամբողջ փոքր Ասիան, ինչպես նաև Կիլիկիան և Բաբելոնիան: Նա տերույթ ստեղծեց, որը Էգեյան ծովից հասնում էր մինչև Հնդկաստան: Կյուրոսը ձեռնարկում էր նվաճել նաև Եգիպտոսը, սակայն մինչև Եգիպտոսի դեմ քայլ կատերելը նա որոշեց արշավել միջնասիական քոչվոր ցեղերի դեմ: Ք.ա. 529 թ. Մասագետների դեմ ճակատամարտում ծանր պարտություն կրելով նա զոհվեց: Հայկական թագավոր՝ Տիգրան Երվանդյանը դաշնակցել է Կյուրոս արքայի հետ և օգնել է նրան ճակատամարտերում:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Եգիպտոս
Մերձավոր արևելքի հնագույն պետություններից են Եգիպտոսը, Կարթագենը, և Պարթևստանը: Առաջավոր Ասիայում հնագույն պետություններից են, Սելևկյան,Միջագետքը,Փյունիկիան Հնդկաստանը, և Ասորիքը: Տիգրան մեծի օրոք Հայաստանը կարճ ժամանակով դարձել էր առաջավոր Ասիայի ամենահզոր մետությունը:
Եգիպտոսի առաջին փարավոնը՝ Ջոսերը ցանկանում էր Հյուսիսային և հարավային Եգիպտոսը միավորել:Եգիպտոսում փարավոններին սկսեցին հռչակել, որպես Աստվածներ և նրանց դամբարանները սովորականից ավելի շքեղ ու ճոխ սկսեցին կառուցել: Այդ ժամանակ Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին և Եգիպտացիները սկսեցին արշավներ կազմակերպել հարևան երկրների դեմ:Երկրի իշխանությունը անցավ Նոմարքոսների ձեռքը: Սրա արդյունքում Եգիպտոսը բաժանվեց մի քանի տասնյակ մասերի:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տիգրանակերտ և Արտաշատ
Նմանություն
Երկուսն էլ Հայաստանի մայրաքաղաքներ էին և կառուցվել էին Արտաշեսյաննների օրոք:

Տարբերություն
Տիգրանակերտը կառուցվել է Աղձնիքում:Արտաշատը կառուցվել է Արարատյան դաշտում:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տիգրան Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը։ Միհրդատը Պոնտոսին միացրեց Կողքիսը, այսինքն՝ Կոլխիդայի թագավարությունը, Բոսպորի թագավարությունը, որն ընդգրկում էր Ղրիմի թերակղզին և Ազովի ու Սև ծովերի առափնյա՝ ներկայիս Ուկրաինայի հարավային մարզերը, ինչպես նաև ներկայիս Ռուսաստանի Դոնի Ռոստովի մարզի և Հյուսիսային Կովկասի Ազովի ու Սև ծովի ափամերձ տարածքները։ Բացի այդ Միհրդատն իր տերությանը միացրեց նաև Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող բազմաթիվ հարուստ հունական գաղութ-քաղաքները, այդ թվում՝ Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող նշանավոր Տանաիս քաղաք-պետությունը՝ Դոնի գետաբերանի մոտ և Սև ծովի ափին գտնվող ոչ պակաս նշանավոր Քերսոնես կամ Խերսոնեսոս քաղաք-պետությունը։ Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Փոքր Հայքն ու Պոնտոսը վերածվեցին մի մեծ տերության, բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում։
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Արցախ

Անվան ծագումնաբանություն

Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ»տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։

Հնագույն ժամանակներից մինչև Վան

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած Մերձավոր Արևելքում հիմնադրվում են առաջին պետական կազմավորումները։ Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Վանի թագավորությունն էր, որ առաջացել էր մ.թ.ա. 9-րդ դարում: Նրա գոյատևման երեքհարյուրամյա ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանումով։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկգբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ագդեցությունների ոլորտներում։ Խոջալուի դամբարանաղաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ Ծովք գյուղի մոտ հայտնաբերվել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բարքայի սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է «Կուրի և Արաքսի միջագետքում 19 երկրների նվաճման մասին»: Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Դիոն Կասսիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի I-ի՝ Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես անբաժան մասը: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորներ

Թուրքմենչայի պայմանագիր

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմա...