Մայրենի

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-o-uchebe-kremen-i-ognivo/
Մի անգամ կրակայրիչից ուժեղ հարված ստանալով, քարը հարցրեց․
-Ինչո՞ւ հարձակվեցիր իմ վրա, ես քեզ անգամ չեմ ճանաչում, դու երևի ինձ ինչ, որ մեկի հետ խառնում ես,խնդրում եմ ինձ հանգիստ թող, ես ոչ մեկին վատ բան չեմ արել։
-Իզուր տեղը մի կատաղիր, հարևան,-ժպիտով ասաց կրակայրիչը,-Եթե միքիչ համբերությամբ զինվես, կտենաս, թե քեզնից ինչ հրաշք եմ քո մեջից հանելու։Այս բառերի վրա քարը հանգստացավ և համբերատար ընդունեց կրակայրիչի բոլոր հարվածները։Եվ վերջապես կրակը դուրս ելավ, որը կարող էր իսկական հրաշքներ անել։Եվ այսպես քարի համբերատարությունը պարգևատրվեց։

Ուղղակի մտքեր
Հաջողության գաղտնիքը
Ամեն ինչին լավ կողմից նայելով, դուք կյանքում չեք տեսնի նրանց վատ կողմերը, այդպես էլ հաջողությունների հետ։Ամեն մարդ պետք է կարողանա քննադատի ինքն իրեն ամեն անգամ, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ և ավելի բարդ նպատակի հասնես։Քննադատել պետք է ամեն ինչ, որպեսզի ամեն ինչի վատ կողմերը երևան, բայց վատ կողմերը տեսնելը դեռ գործի կեսն է, պետք է նաև կարողանալ այդ վատ կողմերը, խնդիրները լուծել։Հաջողության գաղտնիքը, իմ կարծիքով, դա ամեն ինչում վատ մասը տեսնել կարողանալն է։

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-o-lyubvi-i-razocharovanii-xing-shi/
Մի առավոտյան երբ Խինգ Շուն իր այգում քայլում էր իր աշակերտի հետ, մի տղա մոտեցավ եվ հարցրեց․
-Ոսուցիչ, ես մի աղջկա եմ սիրում և մեր ծնողները դեմ չեն, որպեսզի մենք ամուսնանք, բայց ես ունեմ վախեր։
-Ինչի՞ց ես վախենում
-Ես վախենում եմ հիասթափվել նրանից ընտանեկան կյանքում, քանի որ ես չգիտեմ ճիշտ եմ վարվում, թե ոչ։
-Հետ վերադարձիր տուն և ամուսնացիր այդ աղջկա հետ, եթե դու նրան սիրում ես և ձեր սերը փոխադարձ է։
Նրանից հետո, երբ տղան շնորհակալություն ասեց ուսուցչուն և գնաց, աշակերտը հարցրեց․
-Ասա ուսուցիչ, ինչու դու նրան խորհուրդ տվեցիր ամուսնանալ, եթե նա վախեր ունի, արդյոք նրան պետք չէ՞ սպասել։
-Այդպես մտածելով, դու մոռանում ես նրա մասին, թե ինչ է հուսահատությունը, դա շատ քիչ գին է հնարավոր երջանկության համար։

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-komnata-s-korichnevymi-veshhami/
Մի ծեր և իմաստուն ճապոնացի ասաց իր ընկերոջը․
-Ուշադիր նայիր այն սենյակին, որի մեջ հիմա ենք և փորձիր հիշել միայն շականակագույն իրերը։
Իմաստունը շարունակեց․
-Իսկ հիմա փակիր աչքերդ և թվարկիր այն իրերը, որոնք կապույտ գույնի են։
-Ես ոչ մի կապույտ բան չնկատեցի, քո ասածով ես հիշեցի միայն շականակագույն իրերը։
-Բացիր աչքերդ, նայիր սենյակում շատ կապույտ իրեր կան։
Եվ իրականում էլ շատ կապույտ իրեր կաին։
-Այս օրինակով,-շարունակեց իմաստունը,-ուզում էի ցույց տալ, որ եթե միայն վատ բաներ փնտրել, միշտ վատը կգտնես, բայց չես հիասթափվի, որովհետև դա սպասելի էր, իսկ լավը փնտրելով կգտնես միշտ լավը, չնայած, որ վատից այդ ժամանակ կհիասթափվեց, բայց կյանքը առանց հիասթափության չի լինում։

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-dva-volka/
Վաղ ժամանակներում, մի հնդիկ իր թոռանը ցույց տվեց կյանքի ճիշտը.
-Ամեն մարդու մեջ կռիվ է գնում, երկու գայլերի կռվի նման:Մի գայլը չարն է, մյուսը բարին:
Փոքրիկ հնդիկը մինչև հոգու խորքը հիացած էր, մի քիչ հետո էլ նա հարցրեց.
-Իսկ ով է հաղթողը?
Պապը քմծիծաղով պատասղանեց.
-Նա, ում դու կկերակրես:

Թարգմանություն
Լին Չին պատմում էր.
+-Երբ ես փոքր էր, մի փոքրիկ նավակ ունեի, որով սիրում էր լողալ և կարող էի ժամերով լողալ:Մի օր, երբ ես մեդիտացիայով էի զբաղված, մի փոքր նավակ եկավ և իմինի հետ բախվեց:Ես կատաղած էի և պատրաստ էր աչքերս բացել և վիրավորել այն մարդուն, ով այդ նավակի մեջ էր:Ում վրա ես թափեի իմ չարությունը?Ես աչքերս փակեցի և իմ չարության վրա նայեցի:Այն ժամանակ երբ ես նրան տեսա, ես կատարեցի իմ առաջին քայլը:Այդ հանգիստ գիշերը ես իմ կենտրոնին հանդիպեցի:Այդ ժամանակից, երբ իմ մեջ բարձրանում էր չարությունը, ես քմծիծաղով ասում էի <<Այս նավակը նույնպես դատարկ է>>:

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-zhelanie/
Մի օր, ուսուցչին մոտիկացավ աշակերտը և խնդրեց, որպեսզի նա իրեն սովորեցնի, ինչպես կյանքում հաջողությունների հասնել:Նա խնրդեց աշակերտին, որպեսզի նա իր գլուխը մցնի ջրով տարաի մեջ:Ուսուցիչը նրա գլուխը պահում էր այնպես, որ աշակերտը չկարողանա շնչել:Մեծ ուժեր գործադրելով նա գլուխը հանեց և շնչեց:
-Ինչ էիր ուզում ջրի տակ?
-Շնչել
-Ուրիշ?
-Ոչ մի բան:
-Դա է ցանկության ուժը, դու կհասնես նրան ինչին ուզում ես, եթե այդպես ցանկանաս:

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-o-rabote-masterstvo-luchnika/
Աղեղնավորը սովորում է նետով կրակելուն:Նա իր ուսուցչուց խորհուրդ է խնդրում:
-Գիտես, թե ինչու կպար կետին?
-Ոչ
-Ուրեմն դեռ պետք է սովորես:
Աշակերտը գնաց և երեք տարի պարապմունքներից հետո նորից եկավ ուսուցչու մոտ.
-Գիտես, թե ինչու կպար կետին?
-Այո, գիտեմ:
-Հիմա դու պատրաստ ես, Այսպես վարվիր, ոչ միայն նետաձգության մեջ, այլ նաև կյանքի և քո հետ:Իմաստուն մարդը, ոչ թե կյանքի և մահի մասին գիտի այլ նրանց պատճառների:

Ցնորք
Տերյանի սերը անպատասխեն էր մնացել:Նրա տանջանքները իզուր էին:Տերյանը միշտ նրան տեսնում էր մարդկանց մեջ, իսկ այդ ազջիկը ոչ:Նա ուշադրություն չէր դարցնում Տերյանի վրա:Տերյանը նրա համար պատրաստ էր անելու ամեն ինչ:Նա բողոքում էր, որ այդ աղջիկը բոլորի հետ բացի նրանից:Նա պատրաստ էր ոսկով գնել նրան:

Տրնդեզ
Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով` իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները:Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ:Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան:

Բարեկենդան
Բարեկենդանը ամենասկզբում ազատության օր է:Բարոկնդանի ժամանակ մարդիկ մոռանում են պետական օրենքները կամ եկեղեցական օրենքները:Աշխատանքի չեն գնում և սկսում են զվքրճանալ և խաղալ, թե մեծերը և թե երեխաները:Բարեկենդանի ժամանակ մարդու խոսքը դառնում է լիարժեք ազատ և նա կարող է իր հոգու խորքից խոսել:Բարեկենդանից հետո 40 օր եկեղեցին պաս է հայտարարում, դրանով հավատացյալներին հնարավորություն տալիս աղոթել և ներողություն խնդրել Աստծուց:Կատարվում է հանդիսավոր Պատարագ, այդ օրը վարագույրները քաշվում են և տեղի է ունեուն բաց պատարագ:

Ցնորք
Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։
Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։
Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։
Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Թարգմանություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-o-schaste-monax-i-pirog/
Ես մի պատմություն եմ լսել, հին ձեն իմաստունի մասին։Նա մահանում էր։Մահից առաջ նա ասաց, որ երեկոյան ինքը մահացած կլինի արդեն։Նրա մոտ եկան հետևորդները, սովորողները և ընկերները։Նրան շատերն էին սիրում։Նրա մոտ գալիս էին մարդիկ աշխարհի բլոր ծայրերից։Լսելով, որ ուսուցիչը մահանում է, սովորողներից մեկը շտապեց շուկա։Նրան հարցրին․
-Տնակում ուսուցիչն է մահանում, ինչո՞ւ ես դու գնում շուկա։
-Ես գիտեմ, որ ուսուցիչը շատ է սիրում թխվածք և ուզում եմ մեկը գնել նրա համար։
Այդպիսի թխվածք էլ չէին թխում և շատ դժվար կլիներ այն գտնելը, բայց երեկոյան մի ձև գտնվեց այդ թխվածքը։Եվ ահա նա եկավ թխվածքով։Բոլորը շատ անհանգստացած էին, երևում էր, որ ուսուցիչը մեկին սպասում էր։Մեկ աչքերը բացում ու կողքն ու բոլորը նայում մեկ էլ փակում։Եվ երբ այդ սովորողը եկավ, նա բացեց աչքերը ու ասաց․
-Լավ է, որ եկար, բերել ե՞ս թխվածքը։
Սովորողը տվեց թխվածքը շատ ուրախ, որովհետև ուսուցիչը հարցրեց թխվածքի մասին։
Մահանալով, ուսուցիչը վերցրեց թխվածքը։Նրա ձեռքը չէր դողում։Նա շատ ծեր էր, բայց նրա ձեռքը չէր դողում։
-Դու հիմա ծեր ես ուսուցիչ և շուտով կմահանաս։Շուտով շունչտ կփչի, այդ ինչպե՞ս է, որ ձեռքդ չի դողում։
-Ես երբեք չեմ դողում, որովհետև չունեմ վախ։Իմ մարմինը ծեր է, բայց իմ հոգին դեռ երիտասարդ է և երիտասարդ կմնա, չնայած նրան, որ մարմինս կմահանա։
Հետո նա կծեց թխվածքի մի մասը և սկսեց ծամել։Մեկը հետաքրքրվեց․
-Ո՞րն է քո վերջին ցանկությունը, ուսուցիչ։Դու շուտով կլքես մեզ, որո՞նք կլինեն քո վերջին խորհուրնդերը։
Ուսուցիչը ժպտաց և ասաց․
-Միևնույն է, ին՜չ համեղ թխվածք է։

Կյանք
Կյանքը իմ համար և վատն է և լավը։ Շատ վատն է նրանով, որ ես արդեն շուրջ 10 տարի է ամեն օր առավոտյան ժամը ութին եմ արթնանում և գնում դպրոց։Լավն է նրանով, որ ազատ ժամանակ շատ եմ ունենում և անում եմ այն, ինչ ուզում եմ։Կրկին վատն է նրանով, որ ես հասկանում եմ,որ դեռ մի 10 տարի էլ պետք է նորից ու նորից առավոտյան արթնանամ և գնամ համալսարան, իսկ դրանից հետո, մինչև թոշակի անցնելը, առավոտյան նորից արթնանամ և գնամ աշխատանքի։Ես սիրով կհաճախեի դպրոց, եթե այն տար այն 100% գիտելիքները, որոնք պետք էին գալու համալսարան ընդունվելուց ,բայց համալսարան ընդունվելուց դպրոցի սովորածից շատ քիչ մասն է պետք գալու և դրանով ես մեղադրում եմ մեր Կրթության և Գիտության նախարարությանը, որը չի կարողանում նորմալ կրթական ծրագիր կազմել։Բացի նրանից, որ սովորածից շատ բան պետք չի գալու համալսարանում,նաև աշխատանքի մեջ դրանք չեն գործածվելու, իսկ այն ինչ չի գործածվում, ժամանակի ընթացքում մոռացվում է։Եվ վերջ ի վերջո, կյանքը մի հատ է և պետք է ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։Սրանք իմ մտքերն են, որոնցով ես ուզում եմ ցույց տալ ուրիշներին, թե ինչպես եմ պատկերացնում կյանքը։

Մխիթար Սեբաստացի նախագիծ
1.Ես կարդացի Մխիթարյան միաբանության նշանի մասին:Նշանը վահանի պես մի բան է, մեջտեղը խաչ, իսկ ծայրերին կան չորս տառեր`Ո.Կ.Վ.Ա.
Այս տառերը նշանակում են Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան:Խաչի ամեն անկյունում կա մի առարկա`կրակ,զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:
2.Հարցազրույցը շատ հետաքրքիր էր, իմացա թե ինչպես է մեր դպրոցը եղել սկզբում:Խորհուրդ կտաի, որ այդ հարցազրույցը կարդաին մեր կրթահամալիրի բոլոր սովորղները:

Լիվինգսթոն Լարնեդ

Առաջադարանքներ
1.Բոլոր մեծահասկաները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:Համաձայն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:շ
Այո, մեծամասնությունը մոռանում է, թե ինչպես է նա եղել:Նրանք ճչեն հասկանում, որ այդ նույն չարաճճիությունները և դասերից փախնելը նրանք էլ են արել:Նրանք ուզում են մեծացնել իդեալական երեխա, բայց մոռանում են, որ նրանք էլ իդեալական չեն եղել:

2.Ինչ եք կարծում՝ ինչու են մեծահասկաները երեխաներին չափում սեթական տարիների չափանիշներով:
Նրանք համեմատում են իրենց երեխաներին, իրենց հետ այդ տարիքում:Եվ շատ է լինում, որ ասում են, թե ես քո տարիքում այսպես չէի անում այսպես էի անում:Նրանք իրենց երեխաի պես չարաճճիություն էլ են շատ արել, ուղղակի ուզում են թաքցնել, որպեսզի երեխան չմտածի, հայրս էլ է արել(կամ մայրը), ուրեմն ես էլ կանեմ:

3.Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա:Ինչպես ես հասկանում այս նախադասությունը:
Ես հասկանում եմ, որ նա ուզում էր ասել, որ նրա սիրտը այնքան մեծ է, որ ան ներել էր նրան ամեն բան և վատ արարքները, որոնցից նա կարող էր նեղանալ չի հիշել:

4.Երբևե զղջացել ես ինչ-որ բանի համար, հատկապես որ դեպքերում ես զղջում:
Այո և ինձ թվում է, որ բոլորն էլ մի բանի համար զղջում են:Ես շատ քիչ եմ զղջում մի բանի համար, որովհետև մի կարևոր բան անելուց առաջ շատ մտածում եմ:Եվ զղջում եմ միայն այն ժամանակ, երբ մի բան անմտածված եմ անում, կամ էլ,որ կարող էի ավելի լավ ճանապարհով դա անել, որպեսզի ոչ ոք չկռվեր կամ չնեղանար:

5.Փորձիր պարզել Լիվինգստոն Լարնեդն էլ ինչ ստեղծագործություններ ունի:
Ես համոզված եմ, որ նա էլի ստեղծագործություններ կունենա, բայց ցավոք սրտի չկարողացա գտնել:
Թարգմանություն
Ջուրը և կեղտոտ ջրամանը
Ամեն ցեղ իր ջուր բերողը ուներ:Ամեն անգամ ամեն ցեղից մի տղա գնում էր և աղբյուրից մաքուր ջրամանով ջուր էր բերում:Երբ ամեն մեկը իրենց ցեղն էր հասնում, մարդիկ շարք էին կանգնում, որեպեսցի իրենց շշերի մեջ ջուր լցնեն:Բայց մարդկանց շշերը կեղտոտ էին:Մի ցեղի շշերից գալիս էր ձկան համ, մյուսինից ուրիշ և այլն:Ջուր բերողները զգուշացնում էին, որպեսզի շշերը լվանաին, բայց մարդիկ նրանց չէին լսում և այնքան էին արդեն կեղտոտ շշերից խմել, որ մտաշում էին, թե դա է ջրի իսկական համը:Մի անգամ ցեղերը հավաքավեցին խոսելու:Երբ իմացան, որ ամեն ցեղի ջուր ուրիշ համ ունի սկսեցին կռվել, թե ում ջուրն է ավելի լավը:Կռվեցին, կռվեցին դառան թշնամիներ:Բայց նրանք չէին հասկանում, որ ոչ թե ջրի համար էին կռվում, այլ շշերի համի:

Թարգմանություն
Գանձեր և համառություն
https://elims.org.ua/pritchi/pritcha-sokrovishhe-i-uporstvo/
Հայտնի է, որ մի անգամ շատ մարդիկ փորձել են գտնել գանձեր:Նրանք վերցրեցին վոլոր անհրաժեշտ գործիքները և սկսեցին այնտել ման գալ, որտեղ այն փակ էր:Նրանք բաժանվեցին խմբերի և սկսեցին փորել:Մի քանիսը շատ արագ հոգնեցին և ասեցին, որ գանձերը այսքան ջանքի արժանի չեն:Ոմանք գտնում էին տարբեր ոսկորներ և մտածում էին, թե դա է գանձը:Ոմանք էլ հաճույք էին ստանում իրենց ջանքերից և մտածում էին, որ դա է մի բան փնտրելու հաճույքը:Շատ մարդիկ կաին, որոնք իրենց հույսը կորցնում էին, նայելով քարերին և կեղտերին:Բոլորն էլ մի բան մտածում էին:Ժամանակ անց շատերը հանձնվեցին:Նրանք, ովքեր փորում էին ու փորում գտան գանձերը:Նրանք, որոնք գանձերը չգտան, իրենց մնացած ամբողջ կյանքը փնտրում էին արդարացում փորելը կանգնացնելու մեջ:Նրանք գնում էին մի իմաստունից մյուսի մոտ, հարցնելով, թե ինչու այդպես եղավ և, թե որտեղ կան գանձեր:Բոլոր իմաստունները միաբերան ասում էին.
-Դու կգտնես գանձերը այն ժամանակ, երբ առանց հանձնվել փնտրես դրանք:
Ոչ ոք չէր հասկանում այս խոսքերի իմաստը, և շարունակում էին մտածել, թե ամենասկզբից էլ նրանք գտնողներ նման ունեին բոլոր արժանիքները:

Ավ.Իսահակյան
Ռավեննան գտնվում է Իտալիայում: 652 կմ քառակուսի մակերես ունի:Բնակչությունը մոտ 150000 մարդ:Ինձ թվում է, որ Ռավեննա է կոչվում նրա համար, որ նա նմանություն էր տեսնում այստեղի և Ռավեննայի միջև:Ինչքան հիշում եմ, նա այս բանաստեղծությունը գրել է հենց Ռավեննայում և այնտեղից, թե Արարարտն էր տեսել, թե պատկերացրել:

Թարգմանություն
Անհոգ կինը
Կային կին և ամուսին:Կինը անհոգ և ծույլ կին էր, բայց շատ էր ուտում և այնքան կերավ, որ մնաց մի բարակ և մաշված վերնաշապիկով:Մոտենում էր մեծ տոն և նա ուներ միայն այդ վերնաշապիկը և նա ամուսնուն ասաց.
-Գնա տոնավաճառ և մի վերնաշապիկ առ ինձ տոնի համար:
Ամուսինը գնաց տոնավաճառ, տեսավ, որ սագ են վաճառում և վերնաշապիկի տեղը սագ գնեց:Վերադարրձավ տուն և կինը հարցրեց.
-Գնեցի*ր ինձ համար վերնաշապիկ:
-Գնեցի,-ասաց ամուսինը,-բայց սագ գնեցի:
Չլսելով կինը ասաց.
-Դե, բարով մաշեմ:
Ու հանեց իր մաշված վերնաշապիկը, գցեց փեջը ու հարցրեց.
-Իսկ, որտե*ղ է վերնաշապիկը:
-Ես ասացի, որ սագ եմ գնել, ոչ թե վերնաշապիկ:
Եվ այսպես, կինը մնաց առանց վերնաշապիկ, տկլոր:

Թարգմանչած տոն

Մենք Թարգմանչած տոնը տոնում ենք երեք տարին մեկ անգամ։Եկեղեցին այն տոնում տարին երկու անգամ և այդ տոնը ունի երկու անուն։Այս տոնը նաև կոչում են<<Մաշտոցի և Սահակի և նրանց սուրբ աշակերտների տոն>>։Երբ Մեսրոփ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը նա և Սահակը բացեցին Հայաստանում դպրոցներ և սկսեցին անյտեղ սովորեցնել երեխաներին հայ գրերը։Նրանց աշակերտները թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Մաշտոցը այն թողարկեց և այդ թարգմանությունը օգտագործվում է մինչ օրս։Թարգմանություն միջոցով հայերը տեսել բազմաթիվ գրքեր ու ստեղծագործություններ։Թարգմանիչները ունեն իրենք իրենց նվիրված տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։

Կոմիտաս

Ես այս տեսանյութից շատ բան իմացա, ավելի շուտ ամեն ինչ այստեղ նոր բան էր իմ համար, քանի որ ես Կոմիտասի մասին համարյա թե ոչինչ չգիտեմ։Այստեղ ասվում էր, որ նա որբացել էր շատ վաղ տարիքում։Ես նաև իմացա,որ նրան վիճակահանությամբ է ընդունվել Էջմիածնի հոգևոր ճեմարան։Նա թուրքախոս էր, բայց շատ լավ էր երգում հայերեն։Թուրքախոս պատանու հայերեն երգը ցնցում է Գևորդ 4-րդ կաթողիկոսին։Նրան միանգամից ընդունում են ճեմարան։Նա շատ արագ հաղթահարում է բոլոր խոչընդոտները և արդեն քիչ ժամանակ անց նա հայերենին տիրապետում է հիանալի։Ճեմարանում նա դառնում է ուսուցիչ։Քիժ ժամանակ անց նա ստեղծում է երգչախումբ և ժողովրդական գործիքոների նվագախումբ։Երկու տարի անց Կոմիտասին վարդապետի տիտղոս է շնորհուվ։1930 թվականին նա մեկնում Պոլիս և այնտեղ հիմնում է երգչախումբ, որը կազմված էր երեք հարյուր անդամից։1915 նա ականատես է լինում իր ազգի բնաջնջման գործնթացին։Ամերիկայի և Եվրոպայի դեսպանների իգնությամբ Կոմիտասին բերում են Պոլիս, բայց նա արդեն հոգեկան ծանր վնասվածքներ ուներ և այդ իսկ պատճառով նա փակվում է իր մեջ։Նրան տեղափոխում են Շիրշիի հիվանդանոց, իսկ մի քանի տարի անց նրան տեղափոխում են Փարիզի Վիրժուիվ հոգեբուժարանում և այնտեղից այլևս դուրս չի գալիս։Քսան տարվա տառափանքներից հետո հոկտեմբերի 22-ին նա մահանում է իր հիվանդասենյակում։

Թարգմանություն

Չորս աշակերտները
http://www.moralstories.org/four-smart-students/
Մի գիշեր չորս քոլեջի աշակերտներ խնջույք կազմակերպեցին և չպատրաստվեցին վաղվա համար պատրաստված թեստին:Առավոտյան նրանք կազմեցին մի պլան:Նրանք այնպես արեցին ,որ նրանք կեղտոտ լինեն և գնացին Դենի մոտ, ասացին ,որ երեկ գիշերը նրանք գնացել էին հարսանիքի և ետադարձ ճանապարհին մեքենայի անվադողը պայթեց, և նրանք ստիպված էին ամբողջ ճանապարհը մեքենան բրդելով տեղ հասնել, ու այդ պատճառով նրանք չեն կարողացել պտրաստվել թեստին.
Դենը մտածեց մի քանի րոպե և ասաց,որ նրանք կարող են թեստը նորից գրել երեք օր հետո:Նրանք շնորհակալություն հայտնեցին և ասացին ,որ կպատրաստվեն այդ ժամանակահատվածում:
Երորդ օր նրանք կանգնած էին Դենի առաջ:Դենը ասաց ,որ սա հատուկ թեստ է, և չորս աշակերտները պիտի նստեն տարբեր դասարանում:Նրանք համաձայնեցին ,քանի որ լավ պատրաստվել էին անցած երեք օրերի ընթացքում :
Վարժությունը ունի երկու հարց ,բարձրագույ միավորը 100 միավորն է:
1)Քո անունը_________(1 միավոր)
2)Որ անվադողն է պաթյել______(99միավոր)
Պատասխաններ-ա) դիմացի աջը բ)դիմացի ձախը գ)ետևի աջը դ)ետևի ձախը

Թարգմանություն

Իմ հավատիրմ ընկերը-շուն
www.newauthor.ru/lovestory/moj-vernyj-drug-sobaka
Իմ ամենասիրած կենդանին դա շունն է: Ճիշտն ասած, ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ: Ես սիրում եմ կատուներին, ծիտիկներին, ծովախոզուկներին, բայց բոլորից շատ շներին եմ սիրում: Ւնչպես ասում են, շները մարդու լավագույն ընկերներն են: Եվ ես ամբողջովին համաձայն եմ դրա հետ: Շները բերում են երջանկություն և ջերմություն մարդու կյանքում: Նրանք շատ ուրախ են, միշտ ուզում են զարգանալ և խաղալ, կարող են խաղալ գնդակի կամ նույնիսկ սովորական փայտի հետ: Նրանք պաշտպանում են իրենց տները և տարածքը: Իմ կարծիքով, շները շատ հավատարիմ են մարդկանց, նրանց տերերին: Կարելի է հիշել լեգենդար Հատիկոյի մասին պատմությունը, ով սպասում էր իր մահացած տիրոջը: Հատիկոն դա, հավատարիմ շան կուռքն է: Շները շատ խելացի են և նրանց դժվար չէ ընտելացնել: Երբ նայում ես անտուն շան աչքերի մեջ, կարծում ես, թե նա ամեն ինչ հասկանում և տեսնում է: Կարծես շան աչքերի մեջով կարող ես տեսնել նրա ոգին: Ում մոտ մեղքի զգացում չի առաջացել, երբ նայել ես քաղցած, անտուն և թափառող շան աչքերի մեջ: Ինձ թվում է, որ բոլոր մարդիկ հասկանում են, որ շները աշխարհի ամենալավ կենդանիներից են: Նրանք խելացի են և երջանկություն են բերում մեր կյանք: Նրանք մեր տունը պաշտպանում են և ուրախություն են բերում մեր տուն: Ամենակարևորը այն է, որ շները մեր հավատարիմ, նվիրված փոքր եղբայրներն են:

Թարգմանություն

Հզոր մտքեր
http://www.newauthor.ru/history/mogushhestvo-mysli
50-ական թվականներին քսաններորդ դարում, անգլյական բեռնափոխադրող նավը, որը բերում էր Պորտուգալիայից գինի, հասավ նշանակված նավահանգիստ` Շոտլանդիա: Նավաստիներից մեկը մտավ նավի ցուրտ պահեստը, որպեսզի տեսներ արդյոք բոլոր շշերը բեռնաթափվել են: Այդ մասին ոչինչ չիմանալով, ուրիշ նավաստի փակեց դրսից պահեստի դուռը: Գերին ամբողջ ուժով ծեծում էր պատերը, բայց ոչ մեկ նրան չլսեց և նավը հետ շարժվեց Պորտուգալիյա: Նավաստին պահեստում գտավ շատ ուտելիք, բայց նա գիտեր, որ ցածր ջերմաստիճանի տակ երկար չէր գոյատևի: Նա երկաթի մի կտոր վերցրեց և պատերին սկսեց գրել իր տանջանքների մասին, ամեն ժամ ամեն օր նա գրում էր: Նա իր հոգևարքը բնութագրում էր գիտական ճշգրտությամբ: Ինչպես էր ցուրտը նրան պատում, ինչպես էր սառչում նրա քիթը, ձեռքերի և ոտքերի մատները: Ինչպիսին է անդիմադրելի, սառցե օդի այրոցները: Երբ Լիսբոնում նավը գցեց խարիսխը, կապիտանը բացեց պահեստը և գտավ այնտեղ մահացած նավաստուն: Մարդիկ կարդացին պատերին գրված նրա պատմությունը: Ամենա անհավատալին դա չէր` կապիտանը չափեց պահեստում օդի ջերմաստիճանը, ջերմաստիճանը ցույց տվեց 19 աստիճան: Ելնելով նրանից, որ նավը ետ էր գալիս առանց ապրանքի, սառեցման համակարգը չէր միացվել: Մարդը մահացավ նրանից, որ մտածում էր, թե նա մրսում է: Նա իր երևակայության զոհը դարձավ:

Փախադրություն

Նար-Դոս
Ես
Ես մի սովորական 25 տարեկան տղա էի, ու սովորում էի իրավաբանական ֆակուլտետում:Ես սիրում էի մի աղջկա և չէի կասկածում նրա սիրուն:Ես շատ փառավոր էի պատկերացնում իմ ապագան, շատ հույսեր ունեի ապագայի մասին:Ես բնակվում էի մի հանրակացարանում:Շատ երջանիկ էի ուսումս շատ հաջող էր անցնում:Բայց մի օր եկավ նամակ սիրածս աղջկանից, որտեղ նա ասում էր, որ նա ուրիշին է գտել և պատրաստվում է ամուսանանալ:Սկզբից ես ուշադրություն չդարձրեցի, մտածեցի, թե կատակ է, բայց ես տասնյակ նամակներ ու բացիկներ էի ուղարկել, որոնց պատասխանը չստացա:Ես արդեն խելագարվում էի, մտածում էի, որ նա իրոք ինձ դավաճանել է:Ու մի օր նամակ ստացա, որի մեջ ընդամոնը մեկ բառ էր գրված "Ամուսնացա": Ես թողեցի ամեն ինչ, ուսումս, դիսերտացիաս ու գնացի, որ վրեժս լուծեմ:Ես իմացա, որ նա գտնվում է արտասահմանում:Օր օրի վրեժը շատանում էր:Ես չէի իմանում ինչպես ազատվեմ այս զգացմունքներից:Միակ ճանապարհը ընկերներիս հետ խմելն էր:Ես դարձել էի պրոֆեսիոնալ հարբեցող:Եվ մի օր հարբած, տեսա այդ աղջկան:Նա այնքան շքեղ էր հագնված, զարդված ու այնքան չքնաղ:Նա գնացել էր դեպի լավը, այնքան, որ անգամ գեղագետ նկարիչը նրա մեջ չէր կարող թերություն գտնել:Իսկ ես այնքան էի գնացել դեպի վատը, ու այնքան կեղտոտ էի, որ կեղտից փայլում էի:Ես նրա հետ փորձեցի խոսել, բայց նա արագ գնաց, նստեց կառքը ու փախավ:Ու ես մտածեցի, որ չի կարող նրա դավաճանությունը, ինձ այսքան գցել կյանքի ճիշտ ուղղուց:Մտածեցի ու դեռ մտածում եմ...


Փոխադրություն

Անտոնիոսը և Կլեոպատրան
Մ.Թ.Ա. 37 թվականին Մարկոս Անտոնիոսը իր բազմազան լեգիոներով արշավանք է կատարում Պարթևների դեմ: Անտոնիոսը արնախում էր և փառասեր:Խորենացին ասում էր, որ մռնչացող Անտոնիոսին ամենից շատ հետաքրքրում էր Արմենիաի ոսկիները: Պարծենկոտ Անտոնիոսը պարթևներից մի լավ ջարդ ստանալով, փախուստ է կատարում Հայաստան, հանգստանալու և իր մնացացած զորքին կերակրելու համար: Արտավզդը նրան սրտաբաց է ընդունում, բայց կարող էր միանգամից ազատվել այդ հին թշնամուց, լինելով բանաստեղծ նա մարդկային խղճի մարմնացումն էր: Նա ամբողջ ձմեռ պահում ու կերակրում է Անտոնիոսին և նրա զորքին: Անտոնիոսը իր պարտության մեջ մեղադրում էր հայոց թագավորին, որ վերջինս ոչ մի զորք չի ուղարկել պարթևների դեմ:Անտոնիոսը նրան անվանեց պարթևապաշտ, վերջինս պատասխանեց.
-Ես ոչ պարթևապաշտ եմ, որ էլ հռոմեապաշտ ես հայապաշտ եմ:Ես ուզում եմ Հռոմի և Պարթևների միջև լինել խաղաղության ամրոց:
Անտոնիոսը իր զորքերով հեռացավ Հայաստանից, բայց չմոռացավ Արտավազդի պատասխանը:Մ.Թ.Ա 34 թվականին Անտոնիոսը եկավ Արտաշատ:Արտաշատի թատրոնը լեփ լեցուն էր մարդկանցով, բանն այն է, որ այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի, Տիգրան Մեծի համար գրված թաթերական ներկացայումը:Ներկայացման էին հրավիրված Անտոնիոսը և նրա զինակիցները:Արտավազդի մտքով չէր անցնում, որ Անտոնիոսը ցանկանում է նրանց ձերբակալել:Թատրոնից հետո Անտոնիոսը, Արտավազդին և նրա հարազատներին հրավիրում է խնջույքի: Ապա նրանց ձերբակալում և տանում Եգիպտոս Կլեոպատրայի մոտ: Այդ խնջույքին նա իբրև ասում էր, որ նվաճել է Արմենիան: Երբ բոլորը հարբած են լինում, այդ թվում նաև Անտոնիոսը, Կլեոպատրան ասում է.
-Արտավազդ, ասա ինձ, ինչ անեմ քեզ հետ, ես վաղը քեզ կազատեմ և դու իմ կողքին կգանգնես և ինտ կպատկանես:
-Դրանից ինչ, ես իմ տերությունը չեմ վերադարձնի, բայց հիշիր իմ տղան է զեկավարում իմ երկիրը և նա չի թողնի քեզ դիպչել նրան:
-Բարբարոս, չափտ իմացիր, երբ ինձ հետ ես խոսում: Կապեք սրան ոսկյա շղթաներով:
Վաղը կեսօրին, նրանց տանում են հրապարակ, Արտավազդին և նրա երկու որդիներին, նրանք արքայավայել քայլում են և նույնիսկ գահին չեն նայում, և նրանց ստիպում են կանգնել:
-Ենթարկվիր մեզ և կապրես-,ասում է Կլեոպատրան:
-Կա ապրել, որը առավել է մահից, և կա մահ, որ առավել է ապրելուց:Ես ինչպես կարող եմ քեզ երկրպագել, ես Տիգրան Մեծի, որդին ինչպես կարող եմ ենթարկվել մի հռոմեացի աղվեսի:
Կլեոպատրան կատաղած ոտքի է կանգնում և ասում.
-Այրել նրան և նրա մատյանները, որպեսզի չմնա նրա հուշը այս աշխարհում:
-Գուցե և դու այրես իմ մատյանները, բայց պատմությունը անմահ է, ինձ և այս պատահարի մասին կխոսեն միշտ:
-Այրել-, գոռում է Կլեոպատրան
Մ.Թ.Ա. 34 թվական


Փոխադրություն

Մեծ հավատի նախերգանքը
Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:
Աբգարը դա լսելով ասում է.
-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չնդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Կանչել Դպիր-ին:Պետք է նամակ գրել Քրիստոսին:
Ներկայացավ Դպիրը, գրիչի և թղթի հետ.
-Գրիր 《Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ, բայց իմ քաղաքը կհերիքի մեզ երկուսիս》
Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, 《Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է:Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի》:
Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասում է.
-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:
Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:
-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Հիսուսը խոստացել էր ուղարկել ինձ բուժելու համար:
Թադեոսը պատասխանում է.
-Եթե հավատս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:
-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա խաչող հրեքներին, եթե Հռոմեացիները չարգելեին դա:
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր Քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում Քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ Քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:

Ճամբարային աշխատանք /Մայրենի/

Աչքի հիվանդություն Մի անգամ մի պաշտոնյալի, որպես դատավոր նշանակեցին։Նստեց նա սրահում և սկսեց վարել դատական գործը։Մեղադրողը և մեղադրյալը սկ...