воскресенье, 26 февраля 2017 г.

Թարգմանություն

Իմ հավատիրմ ընկերը-շուն
www.newauthor.ru/lovestory/moj-vernyj-drug-sobaka
Իմ ամենասիրած կենդանին դա շունն է: Ճիշտն ասած, ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ: Ես սիրում եմ կատուներին, ծիտիկներին, ծովախոզուկներին, բայց բոլորից շատ շներին եմ սիրում: Ւնչպես ասում են, շները մարդու լավագույն ընկերներն են: Եվ ես ամբողջովին համաձայն եմ դրա հետ: Շները բերում են երջանկություն և ջերմություն մարդու կյանքում: Նրանք շատ ուրախ են, միշտ ուզում են զարգանալ և խաղալ, կարող են խաղալ գնդակի կամ նույնիսկ սովորական փայտի հետ: Նրանք պաշտպանում են իրենց տները և տարածքը: Իմ կարծիքով, շները շատ հավատարիմ են մարդկանց, նրանց տերերին: Կարելի է հիշել լեգենդար Հատիկոյի մասին պատմությունը, ով սպասում էր իր մահացած տիրոջը: Հատիկոն դա, հավատարիմ շան կուռքն է: Շները շատ խելացի են և նրանց դժվար չէ ընտելացնել: Երբ նայում ես անտուն շան աչքերի մեջ, կարծում ես, թե նա ամեն ինչ հասկանում և տեսնում է: Կարծես շան աչքերի մեջով կարող ես տեսնել նրա ոգին: Ում մոտ մեղքի զգացում չի առաջացել, երբ նայել ես քաղցած, անտուն և թափառող շան աչքերի մեջ: Ինձ թվում է, որ բոլոր մարդիկ հասկանում են, որ շները աշխարհի ամենալավ կենդանիներից են: Նրանք խելացի են և երջանկություն են բերում մեր կյանք: Նրանք մեր տունը պաշտպանում են և ուրախություն են բերում մեր տուն: Ամենակարևորը այն է, որ շները մեր հավատարիմ, նվիրված փոքր եղբայրներն են: