воскресенье, 3 июня 2018 г.

Ճամբարային աշխատանք /Մայրենի/

Ոչ թե քանակ, այլ որակ
Մի չինացի բարձր պաշտոնյալ ուներ մի որդի։Նրա որդին հիմար չէր մեծանում, բայց նա եռանդուն էլ չէր,իսկ նրա գիտելիքները պարզունակ էին։Նա կարողանում էր նկարել և ֆլեյտայի վրա նվագել, բայց  դա անում էր անճաշակ։Օրենքներն էր ուսումնասիրում, բայց անգամ գրագիրները նրանից դա լավ գիտեին։Հայրը անհանստացած իր որդու վիճակից, հանձնեց նրան հայտնի մարտական արվեստների ուսուցչի մոտ,որպեսզի որդու հոգին կոփվի, իսկական տղամարդու նման։Շուտով նա հոգնեց նույն վարժությունները կրկնելուց և դիմեց ուսուցչին․



-Ուսուցիչ, ինչքան կարելի է կրկնել նույն բանը։Չպե՞տք է արդեն սկսել իսկական մարտական արվեստներ սովորել,այն ամենով, ինչով էլ հայտնի է ձեր դպրոցը։
Ուսուցիչը ոչինչ չպատասխանեց, բայց թույլ տվեց անել ավելի հմուտ աշակերտների վարժությունները։Եվ արդեն երիտասարտը բազում հնարքներ իմացավ։Մի օր, ուսուցիչը կանչեց երիտասարդին և նամակ տվեց․
-Այս նամակը քո հորը տար։
Երիտասարդը վերցրեց նամակը և գնաց հարևան քաղաք, որտեղ բնակվում էր իր հայրը։Դեպի քաղաք ճանպարհին կար մի մեծ արահետ, որի կենտրոնում մի ծերուկ մի ձեռքի վարժություն էր կրկնում։Քանի դեռ երիտասարդը անցնում էր արահետը, ծերուկը առանց հանգստի այդ մի վարժությունն էր կրկնում։
-Հեյ ծերուկ,-ասաց երիտասարդը,- դա կրկնելու իմաստը ո՞րն է, դու անգամ երեխայի չես ծեծի։
-Սկզբից փորձիր ինձ հաղթել, հետո նոր ծիծաղել։
Երիտասարդը ընդունեց առաջարկը։Տաս անգամ նա հարձակվեց ծերուկի վրա և տաս անգամն էլ ընկավ նույն ձեռքի հարվածից։Տասերորդից հետո երիտասարդը հանձնվեց․
-Ես կարող էի քեզ առաջին հարվածից էլ սպանել,-ասաց ծերուկը,- բայց դու դեռ երիտասարդ էս և միամիտ, գնա քո ճանապարհով։
Հասնելով տուն՝ երիտասարդը հորը տվեց նամակը։Հայրը բացեց այն և հետ տվեց տղային․
-Սա քեզ համար է,-ասաց հայրը։
Այնտեղ գրած էր․
<<Մի սովորած հարվածը ավելի լավ է,քան 100 չսովորածը>>


--------------------------------------------------------------------------------------------------------------------
Թարգմանություն
https://pritchi.ru/id_10602
Հրաշագործը և վիշապը
Մի ժամանակ Չինաստանում ապրում էր մի վիշապ։Գյուղից գյուղ գնալով՝ նա անխղճորեն սպանում էր անասուններին, թռչուններին, շներին և երեխաներին։Գյուղի բնակիչները հրաշագործից օգնություն խնդրեցին։Հրաշագործը պատասխանեց․
-Ես չեմ կարող նրան սպանել։Թեև ես հրաշագործ եմ, ես շատ եմ վախենում։Համենաին դեպս, ես կգտնեմ նրան, ով կոգնի ձեզ։
Այդ բառերից հետո նա վիշապի վերածվեց և կամուրջի դիմացը նստեց։Մարդիկ չգիտեին, որ նա իրականում իսկական վիշապ չէ և վախից հեռու էին փախչում։Մի օր մի ճամփորդ մոտեցավ նրան, հանգիստ անցավ և շարունակեց իր ճանապարհը։Հրաշագործը միանգամից մարդու  տեսք ստացավ և ասաց․
-Հետ դարձիր, ընկեր՛․ ես քեզ արդեն երկար ժամանակ է՝ սպասում եմ։