среда, 22 ноября 2017 г.

Բազմաստվածություն և Հեթանոսություն

Բազմաստվածություն
Բազմվաստվածության ժամանակ պաշտում են ոչ թե մի, այլ մի քանի աստվածներին և մեկին սիրում և պաշտում են ավելի շատ քան մյուսին:Ամենահայտնի բազմաստվածության օրինակը դա`հունական դիցաբանությունն էր:Հայաստանում մինչև քրիստոնեության ընդունումը շատ էր զարգացած բազմաստվածությունը, որտեղ ամեն Աստված ուներ մի բնորոշիչը:Մեկը արևի մեկը գրերի և այլն:Հեթանոս բառը լատինեներում կարդացվում է որպես peganus(առաջացել է 4-րդ 5-րդ դարերում) և թարգմանվում է որպես`տգետ,գյուղացի, քաղաքում չապրող:Peganus հիմանականում անվանում էին նրանք ովքեր մի քանի աստծու էին պաշտում կամ նրանց, ովքեր քրիստոնյա չէին:

Հեթանոսություն
Այն տարբերվում է մեզ համար սովորական դարձած կրոններից:Հին կտակարանում ասվում է, որ հրեաները պատժվեցին Եգիպտոսում նրա համար, որ հրեա էին:Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։Մ․Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արևապաշտական հավատամքից և դարձէլ էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս» ընդունելով լուսնապաշտների և հունադավանների հավատամքը:

Հեթանոսությունն
Հեթանոսություն – կրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։Հնդկաստանի գերիշխող կրոն հինդուիզմը այդպես է:Հայոց հեթանոսական ժառանգությունը ներկայացված է հնագիտական պեղածո բազմազան նմուշներով, կրոնապաշտամունքային շինությունների մնացորդներով, որոնցից ամենահայտնին Միհր աստծուն նվիրված Գառնիի հելլենիստական ոճի տաճարն է: