вторник, 2 мая 2017 г.

Ճանապարհորդություն դեպի Մարգարա


Ապրիլի 28-ին մենք Տիկին Վեներայի, 5-րդ դասարանցիների և այլ ուսուցիչների հետ գնացինք Մարգարա:Ճամփորդության նպատակն էր այնտեղից ջրի նմուշ վերցնել փորձերի համար և այնտեղի դպրոցի երեխաների համաի բլոգ ստեղծել ու սովորեցնել, թե ինչպես օգտվել նրանից:Ուրբաթ ժամը 10-ին մենք բոլորս ավտոբուսի մոտ հավաքվեցինք, իսկ քիչ ժամանակ անց շարժվեցինք:Թեև ճանապարհը երկար էր, բայց նա կարճ թվաց, որովհետև ամբողջ ճանապարհին մենք խոսում էինք ուրախանում և քննարկումներ կատարում:Մենք անցնում էինք《Սև ջուր》լճի կողքով և այնտեղ կանգնեցինք:Իհարկե այնտեղ շատ կեղտոտ էր բայց միևնույն է հաճելի օդ էր:Մենք այնտեղից էլ ջուր վերցրեցինք փորձերի համար և արդեն առանց կանգ առնելու հասանք Մարգարա:Այնտեղ մեզ ջերմ դիմավորեցին, որից հետո մենք վերցրեցինք այն ինչի համար եկել էինք:Հետո Տիկին Վեներան սկսեց այնտեղի սովորողների գիտելիքները ստուգել քիմիայից տարբեր հարցերով:Դրանից հետո մեզ տարան խոհանոց:Հաց ուտելուց հետո մենք գնացինք ինֆորմատիկայի դասարան երեխաներին բլոգներ բացելու և նյութ տեղադրել սովորեցնելու համար:Իսկ փոքրները գնացին ֆուտբոլ խաղալու:Դրանից հետո մենք մի փոքր պախկվոցի խաղացինք և լի տպավորություններով վերադարձանք Երևան: