суббота, 18 марта 2017 г.

Թթվածին

Թթվածինը անհոտ, անհամ և անգույն գազ է: Թթվածինը պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր է, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ունի 8 պրոտոն, 8 էլեկտրոն և 8 նեյտրոն: Ունի երեք իզոտոպ, ամենատարածված իզոտոպը դա` Օ16 (99,75 %), հետո Օ17 (0,037 %) և վերջում Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Օքսիդացման աստիճանը կարող է լինել -2-ից +2: Թթվածնի երկվալենտ է: Թթվածինը ունի 2-ի հավասար վալենտականություն (8-6=2):

Ազատ ձևով անդիպում է երկու մոդիֆիկացիայում՝ O2 («սովորական» թթվածին) և O3 (օզոն): O2-գազ է առանց հոտի և գույնի: Նորմալ պայմաններում խտությունը կազմում է 1,42897 կգ/մ3: Հեղուկ թթվածնի (հողուկն ունի երկնագույն գույն) եռման աստիճանը հավասար է 182,9°C-ի: -218,7°C-ից -229,4°C-ի դեպքում առաջանում է պինդ թթվածին:Սենյակային ջերմաստիճանում գազանման թթվածինը քիմիապես բավականին պասիվ է: Բնության մեջ այն դանդաղ փոխակերպվում է նեխման հետևանքով: Շատ նյութերի հետ թթվածինը փոխազդում է առանց տաքացնելու, օրինակ ալկալիական մետաղների հետ (Li2O, CaO, Na2O2, BaO2, KO2, RbO2 և այլն),  ժանգ է առաջացնում պողպատի վրա: Առանց տաքացնելու թթվածինը փոխազդում է սպիտակ ֆոսֆորի հետ, մի քանի ալգերիդների և այլ օրգանական նյութերի հետ: Տաքացման ժամանակ թթվածնի քիմիական ակտիվությունը կտրուկ աճում է: Բռնկման դեպքում այն փոխազդում է պայթյունի հետ, ջրածնի հետ, մեթանի հետ և ուրիշ գազերի հետ, մեծ քանակությամբ պարզ և բարդ նյութերի հետ: Հայտնի է, որ թթվածնի մթնոլորտի, կամ օդի տաքացման ժամանակ, շատ պարզ և բարդ նյութեր այրվում են, առաջացնելով օկսիդներ, օրինակ.
S+O2 = SO2; С + O2 = СО2
4Fe + 3O2 = 2Fe2O3; 2Cu + O2 = 2CuO
4NH3 + 3O2 = 2N2 + 6H2O; 2H2S + 3O2 = 2H2O + 2SO2
Ոչ մետաղներից թթվածինը ոչ մի պայմաններում անմիջապես չի կարող փոխազդել հալոգենների հետ, մետաղներից՝ ազնիվ մետաղների հետ (ոսկի, արծաթ, պլատին և այլն):
Թթվածինը բնության մեջ.
Թթվածինը երկրագնդի ամենատարածված տարրն է, կազմում է երկրակեղևի մոտ 47,4%-ը: Ծովային և մաքուր ջրերը պարունակում են մեծ քանակությամբ թթվածին (միացություններում)՝ մոտ 88%(քաշով), մթնոլորտում թթվածինը պարունակում է մոտ 20% (ծավալով): Ինքը թթվածինը մտնում է երկրակեղևի 1500-ից ավել միացությունների մեջ: