понедельник, 11 мая 2020 г.

Իմ ընտանիքը

Բարև Ձեզ ես Հովհաննես Մելիքյանն եմ, ուզում եմ Ձեզ ներկայացնեմ իմ ընտանիքը։Մեր ընտանիքը շատ համերաշխ է, կռիվներ ծնողների միջև ընդհանրապես չեմ էլ կարողանա հիշեմլ, բնականաբար խոսակցություններ իմ ու ծնողների մեջ լինում են դասերի թեմայով, ոնց որ բոլորի հետ։ Հայրիկիցս՝ Ալբերտից ստացել եմ անթիվ խորհուրդներ, որոնք օգնել են թե տվյալ ժամանակահատվածում թե կօգնեն ամբողջ կյանքի ընթացքում։Մայրիկիցս՝ Քրիստինեից ստացել եմ անփոխարինելի սեր ու օգնություն։ Փոքր եղբորիցս՝ Սարգիսից ստացել եմ նեռվերի պակաս, բայց փոքրին բոլորովս շատ ենք սիրում։ Ծնողներս են ինձ մոտիվացրել սովորել և առաջ գնալ, իրենք իրենց որպես օրինակ չէին ներկայացնում, բայց ես իրանց ընդունում եմ որպես ընտանիքի,սիրո և համերաշխության օրինակ և ապագայում կփորձեմ երեխաներիս համար դառնալ այնպիսի օրինակ ինչպիսիք են հիմա իմ ծնողները ինձ համար։ Իմ ստեղծած ընտանիքն են մտերիմ ընկերներս որոնց տրամադրում եմ 100%-անոց վստահությունս ու ուժերս։Նրանք են իմ սիրելի ընտանիքը, իմ կյանքի նպատակը ու իմ նմանվելու օրինակը։