среда, 13 декабря 2017 г.

Նոր տարին Ուկրաինայում

Ամանորն Ուկրաինայում, երկրի պետական տոներից մեկն է։ Այն նշվում է ամեն տարի հունվարի մեկին: Տոները սկսվում են դեկտեմբերի 31-ի գիշերը և շարունակվում են մինչև հունվարի 1-ը ըստ գրիգորյան տոմարի: Վերջին հարյուրամյակում այս ավանդույթը փոփոխությունների չի ենթարկվել։
Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»: Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ: Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը: 19-րդ դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը:
Վերջին շրջանում իրականացված վիճակագրական հարցումների արդյունքում ուկրաինացիների 65 % Ամանորը համարում են իմաստալից տոներից։ Սակայն տոնի նշանակությունը նույնը չէ ուկրաինական էթնոլեզվական տարբեր խմբերում։ Ռուսախոս բնակչության տարածման շրջանում, որը երկրի հյուսիսարևելյան շրջանն է, տոնը համարվում է ամենակարևորը ըստ հարցվածների 78 %-ի։ Իսկ երկրի արևմտյան շրջաններում՝ ուկրաինախոս տարածքներում գլխավոր տոնը համարվում է Սուրբ ծնունդը (72 %)