среда, 8 ноября 2017 г.

Լիվինգսթոն Լարնեդ

Լիվինգսթոն Լարնեդ
Առաջադարանքներ
1.Բոլոր մեծահասկաները  առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:Համաձայն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:շ
Այո, մեծամասնությունը մոռանում է, թե ինչպես է նա եղել:Նրանք ճչեն հասկանում, որ այդ նույն չարաճճիությունները և դասերից փախնելը նրանք էլ են արել:Նրանք ուզում են մեծացնել իդեալական երեխա, բայց մոռանում են, որ նրանք էլ իդեալական չեն եղել:

2.Ինչ եք կարծում՝ ինչու են մեծահասկաները երեխաներին չափում սեթական տարիների չափանիշներով:
Նրանք համեմատում են իրենց երեխաներին, իրենց հետ այդ տարիքում:Եվ շատ է լինում, որ ասում են, թե ես քո տարիքում այսպես չէի անում այսպես էի անում:Նրանք իրենց երեխաի պես չարաճճիություն էլ են շատ արել, ուղղակի ուզում են թաքցնել, որպեսզի երեխան չմտածի, հայրս էլ է արել(կամ մայրը), ուրեմն ես էլ կանեմ:

3.Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա:Ինչպես ես հասկանում այս նախադասությունը:
Ես հասկանում եմ, որ նա ուզում էր ասել, որ նրա սիրտը այնքան մեծ է, որ ան ներել էր նրան ամեն բան և վատ արարքները, որոնցից նա կարող էր նեղանալ չի հիշել:

4.Երբևե զղջացել ես ինչ-որ բանի համար, հատկապես որ դեպքերում ես զղջում:
Այո և ինձ թվում է, որ բոլորն էլ մի բանի համար զղջում են:Ես շատ քիչ եմ զղջում մի բանի համար, որովհետև մի կարևոր բան անելուց առաջ շատ մտածում եմ:Եվ զղջում եմ միայն այն ժամանակ, երբ մի բան անմտածված եմ անում, կամ էլ,որ կարող էի ավելի լավ ճանապարհով դա անել, որպեսզի ոչ ոք չկռվեր կամ չնեղանար:

5.Փորձիր պարզել Լիվինգստոն Լարնեդն էլ ինչ ստեղծագործություններ ունի:

Ես համոզված եմ, որ նա էլի ստեղծագործություններ կունենա, բայց ցավոք սրտի չկարողացա գտնել: