вторник, 21 ноября 2017 г.

Եգիպտական բուրգեր

Բոլորին էլ հայտնի են Եգիպտական բուրգերը:Բոլոր գիտնականները և ոչ միայն գլուխ են կոտրում, որպեսզի հասկանան, թե ինչպես են այն ժամանակվա մարդիկ այսպիսի ճշգրտությամբ բուրգեր կառուցել:Բայց ավելի կարևոր հարց կա, թե ինչու են նրանք կառուցվել:Դա կարող է լինել դամբարան, կարող է լինել գաղտնի պահոց և այլ տարբեր բաներ, ինչ մտքովդ էլ անցնի կարող է լինել, անգամ տիեզերական կյանքի հետ շփվելը:Ակնհայտ է և ափացուցված է, որ բուրգերի կառուցման հիմքում ընկած է մաթեմաթիկան:Եվ ինչքան էլ մաթեմատիկան նրանց օգնած լիներ, այդ ինչպես են այդպիսի հսկա քարեր տարել:Առաջին բուրգը կառուցված է եղել թագավոր Ջոսերի կողմից, երկրորդը նրա ժառանգորդը`Սեխմետը, սակայն այն անավարտ է:Կառուցվել է երկու փոքր և երկու անավարտ:Անավարտ բուրգերի պատճառներն էլ են շատ, դա կարող է լինել թագավորը մահացավ, ճարտարապետը, գումար չհերիքեց, աշխատողներն էին բողոքում, կլիման այն չէր, կամ էլ մաթեմատիկա իմացողները քիչ էին և լավ չէին տիրապետում այդ առարակյին և այլն:Բոլոր բուրգերը հետո զարդարվել են ուրիշ փարավոնների կողմից:Բացի բոլորից հայտնի Գիզայի բուրգերից կան նաև շատ բուրգեր տարբեր փարավոնների կողմից:Այդ բուրգերը դառնում էին այդ փարավոնների համար դամբարան, իսկ արդեն ավելի նոր փարավոնները չէին կառուցում բուրգեր և փաղվում էին դամբարաններում, որոնք նույնպես շատ գեղեցիկ էին: