вторник, 24 октября 2017 г.

Թարգմանություն

Անհոգ կինը
Կային կին և ամուսին:Կինը անհոգ և ծույլ կին էր, բայց շատ էր ուտում և այնքան կերավ, որ մնաց մի բարակ և մաշված վերնաշապիկով:Մոտենում էր մեծ տոն և նա ուներ միայն այդ վերնաշապիկը և նա ամուսնուն ասաց.
-Գնա տոնավաճառ և մի վերնաշապիկ առ ինձ տոնի համար:
Ամուսինը գնաց տոնավաճառ, տեսավ, որ սագ են վաճառում և վերնաշապիկի տեղը սագ գնեց:Վերադարրձավ տուն և կինը հարցրեց.
-Գնեցի*ր ինձ համար վերնաշապիկ:
-Գնեցի,-ասաց ամուսինը,-բայց սագ գնեցի:
Չլսելով կինը ասաց.
-Դե, բարով մաշեմ:
Ու հանեց իր մաշված վերնաշապիկը, գցեց փեջը ու հարցրեց.
-Իսկ, որտե*ղ է վերնաշապիկը:
-Ես ասացի, որ սագ եմ գնել, ոչ թե վերնաշապիկ:
Եվ այսպես, կինը մնաց առանց վերնաշապիկ, տկլոր: