Բարև Ձեզ ես Հովհաննես Մելիքյանն եմ, ուզում եմ Ձեզ ներկայացնեմ իմ ընտանիքը։Մեր ընտանիքը շատ համերաշխ է, կռիվներ ծնողների միջև ընդհանրապես չեմ էլ կարողանա հիշեմլ, բնականաբար խոսակցություններ իմ ու ծնողների մեջ լինում են դասերի թեմայով, ոնց որ բոլորի հետ։ Հայրիկիցս՝ Ալբերտից ստացել եմ անթիվ խորհուրդներ, որոնք օգնել են թե տվյալ ժամանակահատվածում թե կօգնեն ամբողջ կյանքի ընթացքում։Մայրիկիցս՝ Քրիստինեից ստացել եմ անփոխարինելի սեր ու օգնություն։ Փոքր եղբորիցս՝ Սարգիսից ստացել եմ նեռվերի պակաս, բայց փոքրին բոլորովս շատ ենք սիրում։ Ծնողներս են ինձ մոտիվացրել սովորել և առաջ գնալ, իրենք իրենց որպես օրինակ չէին ներկայացնում, բայց ես իրանց ընդունում եմ որպես ընտանիքի,սիրո և համերաշխության օրինակ և ապագայում կփորձեմ երեխաներիս համար դառնալ այնպիսի օրինակ ինչպիսիք են հիմա իմ ծնողները ինձ համար։ Իմ ստեղծած ընտանիքն են մտերիմ ընկերներս որոնց տրամադրում եմ 100%-անոց վստահությունս ու ուժերս։Նրանք են իմ սիրելի ընտանիքը, իմ կյանքի նպատակը ու իմ նմանվելու օրինակը։
Հովհաննես Մելիքյան
понедельник, 11 мая 2020 г.
суббота, 4 апреля 2020 г.
воскресенье, 5 мая 2019 г.
Ցեղասպանություն
Ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ (մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն:
Միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից:1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր:Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը կանանց, երեխաների, ծերերի տեղահանությունն ու ջարդերն էին:Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, շատերը սպանվեցին, շատերն ինքասպան եղան, շատերն էլ, այլևս ուժ չունենալով, մահացան գաղթի ճամփաներին:
Ցեղասպանության երրորդ փուլի՝ տեղահանության և ջարդերի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից:Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլն իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից:Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
понедельник, 12 ноября 2018 г.
Թուրքմենչայի պայմանագիր
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։
Կետերը․
1.Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
2.Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
3.Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
4.Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
5.Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
6.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
7.Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
8.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
9.Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
10.Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
11.Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

воскресенье, 7 октября 2018 г.
среда, 6 июня 2018 г.
Ճամբարային աշխատանք /Մայրենի/
Աչքի հիվանդություն
Մի անգամ մի պաշտոնյալի, որպես դատավոր նշանակեցին։Նստեց նա սրահում և սկսեց վարել դատական գործը։Մեղադրողը և մեղադրյալը սկսեցին բարձրաձայնել իրենց եզրակացությունները․
воскресенье, 3 июня 2018 г.
Ճամբարային աշխատանք /Մայրենի/
Ոչ թե քանակ, այլ որակ
Մի չինացի բարձր պաշտոնյալ ուներ մի որդի։Նրա որդին հիմար չէր մեծանում, բայց նա եռանդուն էլ չէր,իսկ նրա գիտելիքները պարզունակ էին։Նա կարողանում էր նկարել և ֆլեյտայի վրա նվագել, բայց դա անում էր անճաշակ։Օրենքներն էր ուսումնասիրում, բայց անգամ գրագիրները նրանից դա լավ գիտեին։Հայրը անհանստացած իր որդու վիճակից, հանձնեց նրան հայտնի մարտական արվեստների ուսուցչի մոտ,որպեսզի որդու հոգին կոփվի, իսկական տղամարդու նման։Շուտով նա հոգնեց նույն վարժությունները կրկնելուց և դիմեց ուսուցչին․

понедельник, 5 февраля 2018 г.
Բարեկենդան
Բարեկենդանը ամենասկզբից ազատության օր է:Բարեկենդանի ժամանակ մարդիկ մոռանում են պետական օրենքները կամ եկեղեցական օրենքները:Աշխատանքի չեն գնում և սկսում են զվարճանալ և խաղալ, թե՝ մեծերը և, թե՝ երեխաները:Բարեկենդանի ժամանակ մարդու խոսքը դառնում է լիարժեք ազատ և նա կարող է իր հոգու խորքից խոսել:Բարեկենդանից հետո, եկեղեցին պաս է հայտարարում, դրանով հավատացյալներին հնարավորություն տալիս աղոթել և ներողություն խնդրել Աստծուց:Կատարվում է հանդիսավոր Պատարագ, այդ օրը վարագույրները քաշվում են և տեղի է ունենում բաց պատարագ:
четверг, 11 января 2018 г.
Սպիտակուցների բնափոխում
Սպիտակուցի բնափոխումը կամ դենատուրացիան երկրորդային, երրորդային կամ չորրորդային կառուցվածքի կորստի հետ կապված ցանկացած փոփոխությունն է, որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության և/կամ ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Որպես կանոն, սպիտակուցները օրգանիզմում բավականին կայուն են և հարմարված օրգանիզմի ներքին պայմաններին: Այս պայմանների կտրուկ փոփոխությունը բերում է սպիտակուցի բնափոխմանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական (կտրուկ տեղափոխում, թափահարում), ֆիզիկական (տաքացում, սառեցում, ուլտրաձայն, ճառագայթում) և քիմիական (թթուներ և հիմքեր, մակերեսային ակտիվ նյութեր, միզանյութ):
Սպիտակուցի բնափոխումը կարող է լինել նաև ամբողջական կամ մասնակի, դարձելի և անդարձելի։ Անդարձելի բնափոխման ամենատարածված օրինակը ձվի սպիտակուցի բնափոխումն է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Թափանցիկ օվալբումին սպիտակուցը խտանում է, դառնում անլուծելի և անթափանց։ Բնափոխումը որոշ դեպքերում դարձելի է, ինչպես, օրինակ, ջրում լուծվող սպիտակուցների՝ ամոնիումի աղերով նստեցման և մաքրման մեջ կիրառման ժամանակ:
10-րդ դասարանի Քիմիայի թեստ //Քիմիայի հիմանական հասկացությունները//
1. Ո՞ր շարքում են տարրերը
ներկայացված ըստ երկրակեղևում
դրանց տարածվածության
նվազման.
1) ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ 3) թթվածին, սիլիցիում, ալյումին,
երկաթ
2) սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ 4) թթվածին, ալյումին, երկաթ,
սիլիցիում
2. Ո՞րն է երկրակեղևում առավել
տարածված մետաղը.
1)
ալյումին 2)
պղինձ 3) երկաթ 4) մագնեզիում
3. Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված
տարրը.
1) թթվածինը 2)
ջրածինը 3) ածխածինը 4) ազոտը
Լուցկիներով աղջիկը
Պատմությունը պատմում է լուցկիներ վաճառող փոքրիկ աղջկա մասին, որը մահացավ ամանորի նախօրեին. աղջիկը նախնտրում է չվերադառնալ տուն` վախենալով դաժան հայրիկից: Ամեն անգամ, երբ նա վառում է լուցկին, որպեսզի տաքանա, նրա աչքերի առաջ հատնվում են լուսավոր պատկերներ. յուղոտ բադը, որը դուրս է գալիս ափսեի միջից և գնում է աղջկան ընդառաջ, ամանորյա եղևնին խաղալիքներով, մահացած տատիկը...Առավոտյան աղջկան գտնում են սառած` վառված լուցկիների տուփով։
суббота, 6 января 2018 г.
Չարլի Չապլինի նամակը դստերը
Չապլինը ուզում էր ասել իր դստրերը, որ, թե ինչքան էլ նա աստղ լինի չպետք է մոռանա, որ բոլորը հավասար են և մեկի բախտը բերել է, իսկ մյուսինը չէ։Նա ուզում էր ասել, որ միշտ պետք է օգնես մարդկանց և պետք է տաս այն, ինչ նրանց ավելի պետքական կլիներ քան քեզ։Չապլինը գիտեր, թե ինչ է նշանակում լինել սոված և չունենալ տանիք գլխի վերեվում։Այս նամակից և շատ բան հասկացա և հիշեցի։Հասկացա, որ ինչքան էլ դու հաջող լինես և հարուստ, միշտ պետք է օգնես մյուսներին և հիշեց, որ բոլորն էլ հավասար են։Հիշեցի Ես և Նա-ի Նա-ն, որտեղ տղայի սիրտը կոտրվեց, քանի որ նա թափառաշրջիկ լինելով կապ էր հաստատել ազնվական ընտանիքի աղջկա հետ։
понедельник, 18 декабря 2017 г.
Դեկտեմբերյան նախագիծ
Ամանորյա ծախսեր
Ես այստեղ կգրեմ միայն այն ծախսերը, որոնք պետք է ես անեմ նվեր գնելու համար:
Նվեր դասարանցիներին-10000 դրամ:
Նվեր մայրիկին-5000 դրամ:
Նվեր հայրիկին-5000 դրամ:
Նվեր եղբորս-5000 դրամ:
Արդյունքում, մոտավորապես`25000 դրամ:

воскресенье, 17 декабря 2017 г.
Թարգմանություն
Երկու ճյուղ և Տ տառը
Ուսուցիչը պնդում էր, որ մարդկանց մեծամասնությունը ապրում է իրենց մտածված աշխարհում:Երբ մի աշակերտ եկավ նրա հետ այդ թեմայով բանավիճելու:Ուսուցիչը երկու ճյուղ դրեց սեղանին, որոնք Տ տառն էին հիշեցնում և հարցրեց.
-Ի՞նչ ես տեսնում:
-Տ տառը,-պատասխանեց աշակերտը:
-Ես այդպես էլ մտածում էր,-ասաց ուսուցիչը,-բնության մեջ Տ տառ չկա, դա քո երևակայության մեջ է,իրականում այստեղ ուղղակի երկու կոտրված ճյուղ է:Թարգմանություն
Ուսուցիչը և գիրքը
Այսօր սոց. խնդիրները դասին ուսուցիչը հանեց սև գիրքը և ասաց, որ սա կարմիր գիրք է:Եվ մենք բոլորով ասեցինք.
-Ոչ:
Իսկ ուսուցիչը ասաց.;
-Այո, սա կարմիր է
-Ոչ,-մենք ասացինք նորից:
Եվ նա ցույց տվեց գրքի մյուս կողմը, որը կարրմիր էր և ասաց.
-Մի ասեք մարդուն, որ նա սխալ է, քանի չեք տեսել նրա տեսակետը:
Աղբյուրը

Подписаться на:
Сообщения (Atom)