вторник, 21 августа 2018 г.

2017-2018 Հաշվետվություն

Նախագծեր;
Մասնակցել եմ Հայոց լեզվի թարգմանչական աշխատանքների շարքին։Դրա մեջ են մտնում՝ գրական ոլորտի մեծերի թարգմանչական աշխատանքները, առակների թարգմանչական աշխատանքները և չինական մշակույթի մասին թարգմանչական աշխատանքները։



Մասնակցել եմ նաև ՏՏ ոլորտի հետ կապված նախագծերին։Ավելի մանրամասնորեն՝կայքերի դիզայնի ստեղծում, կայքերի զրոից ստեղծում և իմի բերում։
ՏՏ ոլորտից նաև ունեմ թարգմանություններ կապված համակարգչի տարբեր խնդիրների մասին և համակարգչի կոմպոնենտների մասին։
ՏՏ-ի խմբով այցելել ենք տարբեր Միջին դպրոցներ և ապագա 10-րդ դասարանցիներին առաջարկել, ներկայացրել և մանրամասն բացատրել ենք մեր դպրոցի ծրագրի անթերի լինելը և ուսուցիչների, տնօրինության բարիացակամությունը։
Մաթեմատիկաից մասնակցել եմ մաթեմատիկայի կարևորությունը մեր առօրյա կյանքում նախագծին, որտեղ բացատրվում է թե մաթեմատիկան ինչքան կարևոր դեր է խաղում մեր գործողությունների մեջ։
Անգլերենից մասնակցել եմ ցայտաղբյուրենրի հայերենից-անգլերեն թարգմանչական նախագծին։Անգլերենից նաև մասնակցել եմ ժամանակակից դեռահասի խնդիրների բարձրաձայնելու նախագծին։

Ճամփորդություններ
Շատ ակտիվ մասնակցել եմ հեծանվաերթերին և շատ եմ սիրում հեծանվասպորտը։Ամառային ճամբարի ժամանակ գնացել եմ Գուգարք ճամբար, մի քանի անգամ մասնակցել եմ մեր մայրաքաղաքի ճարտարապետական և մշակութային տեսարժան վայերերի ուսումնասիրմանը և ծանոթացմանը։Ամառային ճամբարի ժամանակ անգլերենի խմբով գնացել ենք քաղաքի կենտրոն, հայտնի ցայտաղբյուրի մասին պատմելու նպատակով։
Ընդհանուր պարապմունքներին միշտ ներկա եմ եղել, բայց պասիվ եմ մասնակցել, որի համար զղջում եմ։
Մեդիաուրբաթներին մասկանցում եմ ըստ հնարավարության, որովհետև դպրոցից դուրս հաճախում եմ տարբեր դասնթացների։Հաճախել եմ միայն ամառային ճամբարին, քանզի ձմեռային ճամբարի ժամանակ քաղաքից դուրս էի,իսկ հետո ինքնազգացողությունս թույլ չտվեց հաճախել;
Մասնակցել եմ Դիջիթեք 2018-ին։
Միջ-կրթական ծրագրերին մասնակցել եմ և դեռևս ունեմ շատ ծանոթներ, որոնց հետ կրթական և մ՛շակութային փոխանակումներ ենք կատարում։Բուլղարացիների հետ միասին գնացել ենք ճամփորդության՝Գյումրի և բուռն շփում ենք ունեցել միմիանց հետ։
Ռուբիկ-կուբիկի մրցույթի ժամանակ, որտեղ ես մրցավար էի, ծանոթացել եմ արտերկրա ռեկորդակիրների հետ։

Թուրքմենչայի պայմանագիր

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմա...